հինգշաբթի, 17 ապրիլի 2008
Ի գիտություն ՀՀ կառավարության ինտերնետային կայքի այցելուների
Հարգելի այցելու, ՀՀ կառավարության ինտերնետային կայքում այսուհետ Դուք կարող եք նախապես ծանոթանալ կառավարության նիստի հիմնական օրակարգին և քննարկվելիք փաստաթղթերի նախագծերին, իսկ լրացուցիչ հարցերի մասին, որոնք օրակարգում ներառվում են նիստի ընթացքում, կարող եք նույն օրը տեղեկություններ ստանալ կառավարության նիստի մասին տեղեկացնող պաշտոնական մամլո հաղորդագրությունից: