հինգշաբթի, 17 ապրիլի 2008
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորել է Հունաստանի Հանրապետության վարչապետ Կոստաս Կարամանլիսը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ, հղում եմ Ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու հաջողության բարեմաղթանքները։
Համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև ավանդական բարեկամական կապերը կնպաստեն արդեն իսկ առկա երկկողմ սերտ համագործակցության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։