Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 ապրիլի 2008


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության, արդարադատության, սպորտի և երիտասարդության նախարարություններ և նորանշանակ նախարարներ Դավիթ Լոքյանին, Գևորգ Դանիելյանին և Արմեն Գրիգորյանին ներկայացրել հիշյալ նախարարությունների աշխատակազմերին:


Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին և շնորհավորելով նրան, կառավարության ղեկավարը խոսել է նաև ոլորտի առջև կանգնած խնդիրների և կառավարության առաջիկա տարիների ծրագրերի մասին.


«Ձեր ուշադրությունն առաջին հերթին ուզում եմ հրավիրել կառավարության գործունեության ծրագրի այն դրույթի վրա, թե ինչպես մենք պետք է ձեզ հետ աշխատենք։ Համար մեկ առաջնահերթությունը` արդյունավետ կառավարման համակարգի ներդրումն է, և այդ գործում հենց ձեր անելիքները չափազանց կարևոր են։ Մենք պետք է, ձեզ հետ միասին, կարողանանք հստակ նկարագրել արդյունքները, որոնց ուզում ենք հասնել, որովհետև շատ հաճախ մենք չարաշահում ենք, օգտագործում ենք այնպիսի տերմիններ, ինչպիսիք են` կատարելագործել, խորացնել, բարելավել և այլն, և այդ պարագայում մեր գործունեությունը դառնում է անվերահսկելի` ինչպես ներսում, այնպես էլ հասարակության կողմից: Պետք է կարողանանք, օրինակ, հստակ նկարագրել ակնկալվող արդյունքները, դրանք ստանանք 2008 թվականի աշխատանքի արդյունքում, և հետագայում, ամեն տարի ու նաև հինգ տարվա մեր գործունեության ամփոփումը պետք է լինի այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրում մատնանշված թիրախները դարձնենք հասանելի։ Ուզում եմ ասել, որ դրանք բավականին հավակնոտ ծրագրեր են և մեզանից պահանջելու են լարված աշխատանք։ Պարոն Լոքյանի փորձը, ձեր գիտելիքները և կարողությունները հույս են ներշնչում, որ դրանք իրատեսական ծրագրեր են լինելու մեզ համար։


Այսօր աշխարհում տեղի են ունենում բավականին լուրջ զարգացումներ ֆինանսական ոլորտում, տնտեսական և, մասնավորապես, գյուղատնտեսական ոլորտում։ Այդ զարգացումներն իրենց անմիջական ազդեցությունն են թողնում մեր գործընթացների վրա։ Գյուղատնտեսական ապրանքների գներն արձանագրում են աննախադեպ աճ։ Մի կողմից` դա լուրջ մարտահրավեր է սոցիալական խնդիրների լուծման համար, բայց մյուս կողմից` ստեղծում է բացառիկ հնարավորություն գյուղատնտեսության զարգացման համար։ Եվ մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Մեր խնդիրը պետք է լինի` էապես ավելացնել գյուղատնտեսական ապրանքների ծավալները 2008 թվականի ընթացքում, որովհետև դա մի կողմից` լուծելու է գյուղացու խնդիրները, մյուս կողմից` մեզ հնարավորություն է տալու լուծել սոցիալական խնդիրները։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում գների մակարդակի վրա էական ազդեցություն են թողնում հենց գյուղատնտեսական ապրանքները։ Դրանց տեսակարար կշիռը սպառողական զամբյուղում բարձր է։ Եվ եթե մենք ունենում ենք հաջող գյուղատնտեսական տարի, ապա սոցիալական լարվածությունը Հայաստանում էապես մեղմվում է, քանի որ ընտանեկան բյուջեն իր վրա զգում է այդ ծախսերը։ Խոստանում եմ ձեզ, որ այս ոլորտն առաջնային է լինելու մեզ համար` մանավանդ 2008 թվականին: Որովհետև եթե մենք կարողանանք 2008 թվականին գյուղատնտեսության բնագավառում կտրուկ ավելացնել ե՛ւ ծառայությունների, ե՛ւ արտադրանքի ծավալը, կարող ենք մեր ժողովրդի հոգսը էապես թեթևացնել: Այն հիմնական մարտահրավերը, որ գալիս է համաշխարհային շուկայից` գյուղատնտեսական ապրանքների գների թանկացման ձևով, մենք, ձեզ հետ միասին, պետք է կարողանանք մեղմել։ Առաջին պայմանավորվածություններն արդեն պարոն Լոքյանի հետ մենք ունենք, և պետք է փորձենք օգտվել նաև այն հնարավորություններից, որ այսօր ընձեռում են միջազգային ծրագրերը: Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ Հանրապետության նախագահի հրամանագրով պարոն Լոքյանի վրա դրված է նաև լրացուցիչ պարտականություն, որով նա տարբերվելու է մյուս նախարարներից` համակարգելու է ազգային ծրագրերը, որոնք վերաբերում են գյուղատնտեսությանը։ Սա լրացուցիչ պարտականություն է, բայց մյուս կողմից` նշանակում է, որ գնահատվում է նախարարի ներդրումը այս ոլորտում, ընդհանրապես` մեր պետականության կայացման գործում, և մենք լիահույս ենք, որ այդ լրացուցիչ բեռը, խնդիրները, որ դրվում են պարոն Լոքյանի առջև, ձեր աջակցությամբ նա ի վիճակի կլինի լուծել»:



 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ