Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 ապրիլի 2008


Ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին, ՀՀ վարչապետը բարձր է գնահատել նրա մասնագիտական ունակություններն ու մարդկային արժանիքները, նշելով, որ այդ ամենը նա ձեռք է բերել իր երկարատև աշխատանքի շնորհիվ: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն խնդիրները, որ դրված են արդարադատության նախարարության առջև, պարոն Դանիելյանը, նախարարության աշխատակազմի հետ միասին, ի վիճակի է լուծել։ Խոսելով այդ խնդիրների մասին, Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է.


«Գաղտնիք չէ, որ արդարադատության նախարարության դերը և նշանակությունը արդյունավետ կառավարություն ունենալու գործում չափազանց կարևոր է։ Այն խնդիրները, որոնք դրված են ձեր առջև, հնարավորություն են տալիս բացահայտելու մեր կառավարման համակարգի բոլոր թերությունները։ Միանշանակ բացահայտվում են այն նախարարությունները, որոնք ունեն օրինաստեղծ ոլորտում պրոբլեմներ, որոնք ունեն պրոբլեմներ կառավարման արդյունավետ համակարգի, և սա նշանակում է, որ եթե արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում աշխատի արդյունավետ, մենք կկարողանանք առողջացնել մեր համակարգը։


Գաղտնիք չէ, որ ընդհանրապես արդարադատության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ տեսակետներ և լուրջ քննադատություն։ Հասարակության մեջ դեռևս իշխում են այն տրամադրությունները, որ մեզ չի հաջողվել Հայաստանի Հանրապետությունում ձևավորել այնպիսի իրավական համակարգ, որ մարդն իրեն պաշտպանված զգա, որ մեր երկրում գերիշխեն օրենքները: Կարծում եմ, այս հոգեբանական բարդույթը և այս հոգեբանական իրավիճակը, որ ստեղծված է մեր հասարակության մեջ, մենք ձեզ հետ միասին, համատեղ նվիրված աշխատանքով պետք է կարողանանք հաղթահարել։ Ես համոզված եմ, որ պարոն Դանիելյանն այն անձնավորությունն է, ով կարող է այս խնդիրը լուծել՝ ձեզ հետ միասին և, բնականաբար, կառավարության թիմային աշխատանքի շնորհիվ։


Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում կա մի էական շեշտադրում. այն է՝ մեր կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը։ Եվ Հանրապետության նախագահը հենց դրա հետ է կապում կոռուպցիայի դեմ, ստվերային տնտեսության դեմ արդյունավետ պայքարը: Առանց կառավարման համակարգի լուրջ բերափոխումների, մենք այս ոլորտում հաջողություն, բնականաբար, չենք կարող ունենալ։ Իսկ այս գործում հենց ձեր նախարարության դերը և նշանակությունը ամենակարևորն է։ Մենք սերտորեն պետք է համագործակցենք ձեզ հետ` նպատակ ունենալով բարձրացնել արդարադատության նախարարության աշխատակիցների հեղինակությունը։ Պատվաբեր պետք է լինի երիտասարդ մասնագետների համար` աշխատել արդարադատության նախարարությունում, հնարավորություն ունենալով կերտել նոր, ամուր պետականություն։ Ցավոք, աշխատավարձերի մակարդակը համակարգում դեռևս ցածր է, որը լուրջ խոչընդոտ է առաջին հերթին երիտասարդ մասնագետներ ներգրավելու առումով, և մենք, նախարարի հետ միասին, պետք է այս հիմնարար խնդրի լուծումները գտնենք, որպեսզի նախարարությունում աշխատեն տաղանդավոր երիտասարդներ և հասարակության վերաբերմունքը փոխվի պետական համակարգում աշխատողի նկատմամբ։ Ես համոզված եմ, որ այդ միջավայրը մենք կստեղծենք. արդարադատությունում աշխատելը պետք է լինի պատվաբեր, պետք է ձգտեն ձեզ մոտ աշխատել։ Եվ եթե այդպիսի տրամադրություններ իշխեն մեր հասարակության մեջ, կարծում եմ, որ արդարադատության նախարարության աշխատանքները դրանից միայն կշահեն։


Ես ուզում եմ պարոն Դանիելյանին ցանկանալ հաջողություն, վերստին շնորհավորել այս նշանակման կապակցությամբ, և ցանկանում եմ ձեզ բոլորիդ այնպիսի տրամադրություն, ոգևորվածություն, որը մեզ կօգնի այն բարդ խնդիրները, որ մեր առջև կանգնած են, լուծել»։


Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ