Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 ապրիլի 2008



Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ, շարունակվում են շնորհավորական ուղերձներ ստացվել Տիգրան Սարգսյանի անունով:

ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո Տիգրան Սուրենի,

Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պետական պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր հարուստ կենսափորձը, գիտելիքներն ու բարձր մասնագիտական կարողությունները կուղղվեն երկրի տնտեսության զարգացմանն ու պետության դիրքերի ամրապնդմանը` միջազգային ասպարեզում և անկախ պետությունների համագործակցությունում:

Ի սրտե ցանկանում եմ Ձեզ, մեծարգո Տիգրան Սուրենի, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և բոլոր նպատակների իրականացում` ի շահ Հայաստանի ժողովրդի»:

* * *


Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Էյջ Բեյքերը: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Սարգսյան,

Թույլ տվեք, օգտվելով առիթից, շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Որպես կենտրոնական բանկի նախագահ, տարիներ շարունակ Դուք առանցքային դերակատարություն եք ունեցել հայաստանյան բարեփոխումների իրականացման գործում։ ԱՄՀ-ի աշխատակազմի հետ սերտ համագործակցության պայմաններում, հիշյալ գործընթացին Ձեր բերած նպաստն արտակարգ արդյունքների հանգեցրեց և արժանացավ բարձր գնահատականի։ Ինձ համար մեծ հաճույք էր անցյալ տարի աշխատել Ձեզ հետ այդ կարգավիճակում։ Ապագայում ևս համագործակցելու ակնկալիքով՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ այս նոր պաշտոնում»։


* * *


Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով Տիգրան Սարգսյանին շնորհավորել է Վրաստանի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական, Վրաստանի նախագահին առընթեր տնտեսական խորհրդի քարտուղար Ռոման Գոցիրիձեն: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Տիգրան Սուրենի,

Մենք` Ձեր վրացի բարեկամներս, սրտանց շնորհավորում ենք Ձեզ` Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այն Ձեր` որպես Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի, վերջին տասը տարիներին երկրի մակրոտնտեսական կայունության ապահովման և տնտեսական կայուն զարգացման գործում ունեցած մեծ ծառայությունների ճանաչման վկայությունն է:

Հուսով ենք, որ որպես Հայաստանի կառավարության ղեկավար, Դուք կանեք ամեն հնարավորը` քաղաքական և տնտեսական կյանքի բոլոր բնագավառներում մեր երկրների միջև բարեկամական սերտ հարաբերությունները զարգացնելու համար:


Մաղթում ենք Ձեզ մեծ հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում»:


* * *


Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Տիգրան Սուրենի,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում աշխատանքն ավարտելու և Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու առիթով, ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Ձեզ այն ջանքերի համար, որ Դուք ներդրել եք Հայաստանի և Ռուսաստանի կենրոնական բանկերի միջև կառուցողական հարաբերությունների զարգացման գործում:

Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նշանակալի հաջողությունների է հասել` ազգային բանկային համակարգի զարգացման մեջ:

Վստահ եմ, որ Ձեր կուտակած փորձը թույլ կտա հաջողությամբ կատարել պարտականությունները նոր պատասխանատու պաշտոնում:

Մեծ ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումներն ու արդյունավետ բանավեճերը, որոնք մշտապես անցել են բարեկամության և փոխադարձ վստահության մթնոլորտում:

Կցանկանայի հատուկ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի բանկի նախագահության շրջանում` Միջին Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի ու Բալկանյան երկրների կենտրանական բանկերի կառավարիչների ակումբի նիստերին Ձեր մասնակցության համար:

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու քաջառողջության, բարօրության և աշխատանքում նոր ստեղծագործական հաջողությունների մաղթանքները` ի շահ Հայաստանի Հանրապետության»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ