Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 ապրիլի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում ԱՄՀ մշտական ներկայացուցիչը նախ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտությունը և անդրադարձ է կատարվել այդ նպատակով իրականացվելիք քայլերին: Հիշյալ ոլորտներում կադրերի մասնագիտական ունակությունների բարձրացման և կատարելագործման նպատակով, վարչապետը կարևորել է նաև մշտական բնույթ կրող վերապատրաստումների անցկացումը, արատավորված անձանցից ձերբազատվելը, բանիմաց և գրագետ երիտասարդ կադրերով համակարգը համալրելն ու հրապարակային գործունեության ապահովումը: Վարչարարության կատարելագործման հիմնական գործիքը, վարչապետ Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, առաջին հերթին, հասարակական վերահսկողությունն է, որը ըստ նրա, նաև Հանրապետության նախագահի մոտեցումն է:

Հանդիպման ավարտին ԱՄՀ ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել, ԿԲ-ի հետ հիմնադրամի արդյունավետ փոխգործակցության օրինակով, շարունակել ՀՀ կառավարության ղեկավարի և նոր ձևավորվելիք կառավարության հետ համագործակցությունը:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ