Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 հունիսի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նիստում, կառավարության որոշմամբ, ստեղծվեց «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատվեցին քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը և նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը: Կառավարությունը հաստատեց նաև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը: ՀՀ-ում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման նպատակով՝ գործադիրը որոշեց Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարությունը միացման ձևով վերակազմակերպել՝ ՀՀ ԱԳՆ կազմում գործող Սփյուռքի հետ կապերի գործակալության: Մեկ այլ որոշմամբ, «ՀՀ 2002թ. պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված «Պետական աջակցություն Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակչությանը՝ վերաբնակեցման նպատակով» ծախսային ծրագրով հատկացված 115.0 մլն դրամից 3,5 մլն դրամն ուղղվեց Ողջաբերդ գյուղի սողանքային գոտում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի նոր ուսումնասիրությունների կատարմանը, իսկ 111,5 մլն դրամը՝ գյուղի բնակչության վերաբնակեցման համար: Սահմանվեց, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչների վերաբնակեցումը իրականացվում է անհատույց պետական ֆինանսական աջակցության ցուցաբերման միջոցով՝ շուկայից պատրաստի բնակելի տուն /բնակարան/ ձեռք բերելու համար: Որոշման համաձայն, աջակցությունն առաջնահերթ կարգով տրամադրվում է կատարված ուսումնասիրությունների հիման վրա, գյուղի առավել վտանգավոր գոտում /ժայռի տակ/ գտնվող բնակելի տների, ինչպես նաև 5-րդ, 4-5րդ, 4-րդ և 3-4րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների սեփականատերերին, նախապատվությունը տալով գյուղում մշտական բնակություն հաստատած ընտանիքներին: Ցուցաբերվող աջակցության սահմանային չափը որոշվում է աջակցության ցուցաբերման պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակելի տան ձևավորված շուկայական միջինացված արժեքից, բայց ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ: Աջակցությունը կատարվում է վճարումների ձևով, «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված կարգով ընտրված գործակալ բանկի միջոցով, մարզպետի որոշման հիման վրա, քաղաքացու հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի համաձայն, աջակցության գումարը վճարելով բնակելի տուն /բնակարան/ վաճառողին: Գործադիրը որոշեց քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի «Արթիկի ջրամբարի վերականգնում» անավարտ շինության օբյեկտը հանձնել կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի տնօրինությանը: Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2002թ. պետբյուջեից լրացուցիչ միջոցներ՝ ջրամբարի շինարարությունն ավարտելու համար չի կարող տրամադրվել, ուստի ջրտնտպետկոմի «Պատվարների անվտանգություն» ծրագրի տնտեսված գումարների շրջանակներում, հիշյալ որոշման արդյունքում, հնարավորություն կստեղծվի շարունակել և ավարտին հասցնել շինարարությունը: Հավանության արժանացավ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Այդ օրենքի նախագիծը, որում փոփոխություն է առաջարկվում «Պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ օգտագործելը կամ ինքնակամ օգտագործումը չկանխելը», «Ջրերի սեփականության իրավունքը խախտելը» և մի շարք այլ հոդվածներում, հստակություն է մտցնում վարչական իրավախախտումների, դրանց սուբյեկտների և կիրառվող տուգանքների կառուցվածքում: ՀՀ-ում կայուն զարգացման ազգային հայեցակարգի և ռազմավարության մշակման, համաշխարհային գործընթացին ՀՀ ակտիվ մասնակցությունն ապահովելու և այդ շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգելու նպատակով, կառավարությունը որոշեց ստեղծել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման Ազգային խորհուրդ և հաստատեց դրա կազմը: Խորհուրդը կնախագահի ՀՀ վարչապետը: Կազմում ընդգրկված են համապատասխան ոլորտների նախարարներ, ԱԺ սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը, ՀՀ ԳԱԱ պրեզիդենտը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը, կայուն զարգացման և բնապահպանական ոլորտի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև երիտասարդության հարցերով զբաղվող ու գործարար ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հաշվի առնելով Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման անհրաժեշտությունը և հրատապությունը, ՀՀ կառավարությունը որոշեց Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման համար քաղաքապետարանին հատկացնել 20.0 մլն դրամ՝ ՀՀ 2002թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Նիստում հաստատվեց ՀՀ-ում 2003-2005թթ. գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման միջոցառումների ծրագիրը, որը բխում է կառավարության գործունեության 2002թ. միջոցառումների ցանկի պահանջից: Նիստում հաստատվեց նաև ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը: Մեկ այլ որոշմամբ, հաշվեկշռային մեթոդով գնահատված 976368 հազար դրամ ակտիվներ ունեցող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվեց նախօրոք հայտնի գնորդ «Մեթլ Փրինս Էլ.Թի.Դի» ընկերությանը: Բռնադատվածների բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության չափանիշները հաստատելու մասին որոշմամբ, կառավարությունը սահմանեց, որ բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով հողատարածք տրամադրելու պահին բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր են համարվում այն բռնադատվածները, որոնք ա) անօթևան են կամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի ապահովվածությունը բնակելի մակերեսով կազմում է 5 և 5-ից պակաս քառակուսի մետր և իրենք կամ իրենց հետ համատեղ բնակվող անձինք (ծնողները, ամուսինը, երեխաները) վերջին ութ տարում չեն օտարել բնակելի տուն (բնակարան); որի հետևանքով արհեստականորեն չեն վատթարացրել իրենց բնակարանային պայմանները, բ) որոնք բնակվում են քանդման ենթակա վթարային բնակելի շենքերում: Գործադիրը որոշեց 1997թ. հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած՝ երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա, ինչպես նաև բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող, վերականգնման ենթակա բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծումը իրականացնել անհատույց ֆինանսական աջակցության ցուցաբերման միջոցով, ՀՀ պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին: Սահմանվեց, որ աջակցությունը ցուցաբերվում է փուլային մոտեցման կիրառմամբ: Համաձայնություն տրվեց նաև ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև «Աշնանացան ցորենի սերմացուի հրատապ մատակարարում Հայաստանում երաշտից տուժած ֆերմերներին» ծրագրի կնքման առաջարկությանը: Նախատեսվում է, որ 250 տոննա աշնանացան ցորենի սերմացուն կներկրվի մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 15-ը: ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սահմանազատումը հստակեցնելու, այդ ընկերությունների փոխհարաբերությունները կանոնակարգելու նպատակով, կառավարությունը որոշեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել 110 ԿՎ լարման հաղորդող գծերը և հանձնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ բացառությամբ համակարգաստեղծ և էլեկտրաէներգիայի արտահանման համար ծառայող միջհամակարգային հաղորդող գծերը: Նույն որոշմամբ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացվեց «Հայկական ատոմային կայանի շինհրապարակ» 110/6 ԿՎ լարման ենթակայանը, «Հայկական ատոմային կայանի շինհրապարակ» 6/0,4 ԿՎ լարման էլեկտրական ցանցը, «Մեծամոր» 110 ԿՎ լարման օդային գծերի 6,1 կմ երկարությամբ ճյուղավորումը և հանձնվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Այսօրվա նիստում գործադիրը, միջպետական նշանակության Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի Ծովագյուղ-Դիլիջան հատվածի և հանրապետական նշանակության Պետխճուղի-Ջերմուկ ավտոճանապարհի անցանելությունն ապահովող աշխատանքների համար, հատկացրեց համապատասխանաբար՝ 10000 հազար և 23800 հազար դրամ, ՀՀ պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման համար նախատեսված միջոցների հաշվին:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ