Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 ապրիլի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ քաղաքաշինության, մշակույթի, կրթության և գիտության նախարարություններ և դրանց աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ նախարարներ Վարդան Վարդանյանին, Հասմիկ Պողոսյանին և Լևոն Մկրտչյանին:

Ներկայացնելով նորանշանակ նախարար Վարդան Վարդանյանին և վերստին շնորհավորելով նրան նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, ՀՀ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նա արժանիորեն կշարունակի ղեկավարել նախարարության աշխատանքը, լուծել նախարարության առջև ծառացած խնդիրները: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

«Նախարարը կարողացել է շատ կարճ ժամանակահատվածում ձևավորել այնպիսի մթնոլորտ իր անձի շուրջ և աշխատանքային կոլեկտիվում, որը հնարավորություն է տալիս մեզ լիակատար վստահություն ունենալ իր անձի նկատմամբ և համոզված լինել, որ ձեր նախարարության առջև դրված խնդիրներն ու նպատակները դուք ի վիճակի եք իրագործել: Ես ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ մենք կառավարությունում նույնպես ձևավորելու ենք այդպիսի մթնոլորտ` թիմային աշխատանքի մթնոլորտ: Առանց թիմային աշխատանքի չենք կարողանալու հաղթահարել այն բարդագույն խնդիրները, որ մեր առջև այսօր կանգնած են: Քաղաքաշինության ոլորտում, թերես, ամենաարդիական խնդիրը կայանում է նրանում, որ մի կողմից` մենք պետք է ի վիճակի լինենք պահպանել այն հարուստ ժառանգությունը, որ ունենք, մյուս կողմից` ներդնել ժամանակակից ստանդարտներ և մոտեցումներ: Համաձայնենք, որ այստեղ կան լուրջ բացթողումներ, և մենք համոզված ենք, որ պարոն Վարդանյանը, ձեզ հետ միասին, կարող է բեկում մտցնել այս ոլորտում` արդիականացնելով քաղաքաշինության մեր քաղաքականությունը: Դրա կարիքը, կարծում եմ, բոլորս տեսնում ենք, որ այսօր կա: Ես ևս մեկ անգամ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ բոլոր այն ծրագրերը, որոնք կմշակվեն ձեր նախարարության կողմից և կարժանանան կառավարության ուշադրությանը, մենք համատեղ այդ ամենը կդարձնենք իրականություն»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ