Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 ապրիլի 2008

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ մշակույթի նախարար նշանակված Հասմիկ Պողոսյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին և շնորհավերլով նշանակման կապակցությամբ, ՀՀ վարչապետն իր խոսքում անդրադարձել է նաև մեր երկրում միասնական մշակութային քաղաքականության իրականացման, ազգային մշակույթի զարգացման և մի շարք այլ խմդիրներին, որոնք առնչվում են նախարարության հետագա գործունեությանն ու ծրագրերին: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ընդգծել է.

«Մեծ խնդիրներ են մեր առջև կանգնած և, կարծում եմ, այսօր հասարակությունում տիրող տրամադրություններն առանց մշակույթի գործիչների հնարավոր չէ փոխել: Միևնույն ժամանակ մենք քաջ գիտակցում ենք, որ սա ամենաբարդ ոլորտն է: Ինչու՞: Որովհետև մենք ունենք տաղանդաշատ մշակույթի գործիչներ, վառ անհատականություններ, փառք Աստծո, մեր ժողովուրդը հարուստ է տաղանդաշատ մարդկանցով, ազգին նվիրյալ մշակութային գործիչներով: Բայց որքանով նրանք վառ անհատականություններ են, այնքանով էլ շատ բարդ է նրանց հետ աշխատելը, որովհետև մենք պետք է կարողանանք հաշվի առնել բոլորի յուրահատկությունները, և միևնույն ժամանակ, միասնական քաղաքականություն ապահովել Հայաստանի Հանրապետությունում: Այդ առումով չափազանց կարևոր է նախարարի դերը: Կարևոր է, որ ի դեմս Հասմիկ Պողոսյանի մենք ունենք մի անձնավորություն, որը վայելում է ձեր վստահությունը և մշակութային գործիչների վստահությունը: Սա կարևորագույն երաշխիքներից մեկն է, որպեսզի այն ծրագրերը, որ այսօր ունենք, կարողանանք հաջողությամբ առաջ տանել, և այս համախմբվածությունը հենց մշակութային ոլորտում խիստ կարևոր է:

Երկրորդ խնդիրը, որին կուզենայի անդրադառնալ, հետևյալն է. մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք ձերբազատվել գավառականությունից, չպետք է փորձենք կրկնօրինակել ուրիշ մշակույթների փորձը, այլ ապավինենք մերին, ինչը մեզ համար բնական է: Պետք է արժևորենք մերը: Մեր մշակույթի հիմքում պետք է լինի ազգայինը, և ազգային մշակույթին նվիրված գործիչները մշակույթի զարգացման ոլորտում պետք է լինեն հենց առաջին ճակատում: Այստեղ լուրջ անելիքներ ունենք:

Մի արդիական թեմայի ևս ուզում եմ անդրադառնալ: Դա այն է, թե ինչպես ենք մեր հասարակության մեջ ներկայացնում հայ մշակույթը, արվեստը: Այստեղ ունենք լուրջ անելիքներ, ժամանակակից տեխնոլոգիաները, մոտեցումները դեռևս մեզանում բացակայում են: Ամենաակնհայտ օրինակը հեռուստատեսության միջոցով հայ մշակույթի ներկայացումն է` ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Կարծում եմ, մենք պետք է ունենանք այնպիսի մասնագիտացված հեռուստաալիք, որը պատշաճորեն ներկայացնի հայ մշակույթը: Եվ սա լինելու է նախարարության առաջնահերթությունը. հնարավորին սեղմ ժամկետներում համախմբելով մեր կարողությունները, ներկայացնել այնպիսի որակյալ հայեցակարգ, որը բեկումնային է լինելու այս ոլորտում: Մշակույթը պետք է հասանելի լինի ամբողջ Հայաստանի Հանրապետությունում. սա է մեր կարևորագույն խնդիրը: Մշակույթը չպիտի կենտրոնանա Երևանում, սա վտանգավոր է, և ես կարծում եմ, որ տարածքային զարգացման խնդիրն ունի իր մշակութային բաղկացուցիչը, որը նույնպես ձեր նախարարության կարևորագույն առաքելություններից մեկը պետք է լինի: Համոզված եմ, որ այն թիմը, որ ձևավորվում է այսօր կառավարությունում, հնարավորություն ունի այս ամենը դարձնել իրականություն: Համոզված եմ, որ տիկին Պողոսյանն ի վիճակի է այս լրջագույն խնդիրները լուծել` ձեր ակտիվ մասնակցությամբ, օժանդակությամբ և մեր մտավորականների, մշակույթի գործիչների ներգրավվածությամբ»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ