Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 ապրիլի 2008

Նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին ներկայացնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին և մեկ անգամ ևս շնորհավորելով նրան նշանակման առթիվ, կառավարության ղեկավարը կարևորել է կրթական համակարգի բարեփոխումների դերը պետության և հասարակության համակողմանի զարգացման գործում.

«Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ առանց կրթական համակարգի լրջագույն բարեփոխումների, մենք ուղղակի, կտապալենք Հայաստանի Հանրապետության բոլոր զարգացումները: Հայաստանի Հանրապետության արդիականացումը հնարավոր չէ առանց արդյունավետ կրթական համակարգի: Մենք, ձեզ հետ միասին, պետք է պատրաստ լինենք լրջագույն բարեփոխումների, և ես համոզված եմ, որ այն նոր թիմը, որ ստեղծվում է կառավարությունում, նվիրյալների թիմ է լինելու, մենք նվիրված ենք լինելու այս գործին և, դա հնարավոր չի լինելու չտեսնել»:

Անդրադառնալով Լիսաբոնյան հռչակագրից բխող կրթության ոլորտին առնչվող մի քանի սկզբունքային հարցերի, վարչապետը ներկայացրել է դրանց վերաբերյալ իր տեսակետները.

«Հուսով եմ, դուք ծանոթ եք Լիսաբոնյան հռչակագրին և, կարծում եմ, պետք է առաջնորդվեք այն 29 սկզբունքով, որոնք արձանագրված են այդ փաստաթղթում: Նախ` Հայաստանի Հանրապետությունը պետք է հիմնված լինի ուժեղ համալսարանների վրա: Սա առաջին և կարևորագույն սկզբունքն է. ուժեղ Հայաստան` առանց ուժեղ համալսարանների, հնարավոր չէ: Երկրորդ` մենք կառուցում ենք հասարակություն, որը հիմնված է գիտելիքի վրա: Սա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարևորագույն նախընտրական թեզերից մեկն է, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկը: Հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից հասարակություն, որը հիմնված չէ գիտելիքի վրա: Եվ հասկանալի է, որ այդ համալսարանները պետք է լուծեն այս խնդիրը: Երրորդ կարևորագույն սկզբունքը` համալսարաններն են և հասարակության ինտեգրացման խնդիրը: Չափազանց կարևոր է, որ համալսարաններն այդ առաքելությունը վերցնեն իրենց ուսերին: Ինտեգրացված հասարակություն` առանց համալսարանի ակտիվ գործունեության, հնարավոր չէ: Կրթական բարենպաստ միջավայրի ձևավորում Հայաստանի Հանրապետությունում` կրթությունը պետք է լինի արժեք, և մենք բոլորս պետք է արժեվորենք այն: Ցանկացած ՀՀ քաղաքացի պետք է սա քաջ գիտակցի: Անկիրթ մարդիկ վտանգավոր են, անկիրթ մարդկանցով մենք չենք կարող առողջ հասարակություն կառուցել, կրթված մարդկանց հանրությանը ներկայացնելու առաքելությունը կրթական համակարգի առաքելությունն է: Հաջորդ կարևորագույն սկզբունքը. մենք պետք է ունենանք այնպիսի կրթական համակարգ, որը պատրաստում է մեր շուկային անհրաժեշտ կադրեր: Ցավոք, դեռևս մեր կրթական համակարգից դուրս են գալիս շրջանավարտներ, որոնք շուկայում չեն կարողանում գտնել իրենց տեղը, այն պարագում, երբ մյուս կողմից` կա բարձրորակ մասնագետների պահանջարկ: Եվ շատ հաճախ ձեռներեցները չեն կարողանում գտնել իրենց անհրաժեշտ մասնագետներ, ընդ որում` չափազանց բարձր աշխատավարձով: Այսինքն, այս փոխկապակցվածությունը խիստ անհրաժեշտ է մեր կրթական համակարգին:

Հաջորդ կարևորագույն սկզբունքը, որը պետք է հեղափոխական փոփոխություններ կատարի մեր մտածողության մեջ, այն է, որ կրթությունը պետք է լինի շարունակական: Այս տերմինը, ինձ անկեղծ ասած, այնքան էլ դուր չի գալիս, որովհետև սուր երանգներ չի պարունակում իր մեջ: Ռուսերեն տերմինը` “պոժիզնեննոյե օբրազովանիե”, շատերին դուր չի գալիս, եթե այն կապում ենք կրթական համակարգի հետ, բայց ժամանակակից աշխարհում ապրել առանց շարունակական կրթության, հնարավոր չէ: Այս հեղափոխական փոփոխությունը մենք պետք է կատարենք և առաջին հերթին` երիտասարդների մեջ, նրանք պետք է հասկանան, որ ապրելով ժամանակակից աշխարհում, դատապարտված են մինչև իրենց կյանքի վերջը սովորելու: Եվ մեր կրթական համակարգն այդպիսին պետք է լինի: Ձեռնարկելով բարեփոխումներ, որոնք դուք կոչված եք իրականացնելու, պետք է հաշվի առնեք, որ համալսարանն ավարտելը դեռ չի նշանակում, թե շրջանավարտը դուրս է գալիս կրթական համակարգից: Կրթական համակարգը պետք է հետապնդի մեր քաղաքացուն մինչև իր կյանքի վերջը: Հաջորդ կարևորագույն սկզբունքը` կապն է բարձրագույն կրթության և գիտահետազոտական աշխատանքների հետ: Սա մեր համալսարանների թույլ կողմն է: Հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից համալսարան, որտեղ չեն դասավանդում հայտնի հռչակավոր գիտնականներ: Եթե մենք գիտությունը պոկում ենք համալսարաններից, տուժում են ինչպես գիտությունը, այնպես էլ համալսարանները: Մեր դասախոսները պետք է զբաղվեն գիտահետազոտական աշխատանքով: Մենք չպետք է հանդուրժենք դասախոսների, ովքեր 60-ական թվականներին պաշտպանել են թեկնածուական կամ դոկտորական թեզեր և դրանից հետո ոչ մի գիտական աշխատանքով չեն զբաղվել, հանրությանը չեն ներկայացրել իրենց գիտական աշխատանքի արդյունքները: Այդպիսի դասախոսներ մեզ ոչ միայն պետք չեն, նրանք վտանգավոր են, վտանգավոր են հասարակության համար, համալսարանների համար, որովհետև աղավաղում են ամբողջ կրթական գործընթացը ՀՀ-ում: Եվ սա լուրջ մարտահրավեր է ձեր նախարարության համար: Դուք պետք է կարողանաք այնպիսի միջավայր ստեղծել, որ ձերբազատվենք նման մարդկանցից և մեր համալսարանները համալրենք տաղանդաշատ երիտասարդ գիտնականներով, որոնք մի կողմից` զբաղվեն դասախոսական, մյուս կողմից` գիտահետազոտական աշխատանքներով: Այս կապը, ցավոք, ՀՀ-ում շատ թույլ է: Հաջորդ կարևորագույն սկզբունքը` համալսարանների և արտադրության կապն է: Այսինքն` մենք պետք է նաև համալսարաններում այնպիսի ներուժ ունենանք, որոնց գիտական կարողությունների արդյունքները կիրառելի լինեն և հնարավոր լինի դրանք ներդնել ՀՀ-ում: Այսինքն, սա նաև կրթական համակարգի ինովացիոն ուղղվածությունն է, ըստ որի, կրթական համակարգը պետք է հաշվի առնի, որ այլևս հասարակական զարգացումներն առանց ինովացիաների հնարավոր չեն լինելու: Մի կարևոր սկզբունք էլ կա, որն օգտակար կլինի մանավանդ մեր համալսարաններին. դա տեղեկատվության հասանելիությունն է հասարակության համար: Նրանք պետք է իրենց ինտերնետային կայքերում տեղադրեն այն կարևորագույն նվաճումները, որոնց հասել են, ներկայացնեն իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, և հանրությունը պետք է քննադատաբար վերլուծի դրանք: Մենք ունենք համալսարաններ, որոնք ընդհանրապես այդպիսի արդյունքներ չեն տալիս: Եվ սա պետք է լինի կարևորագույն չափանիշներից մեկը, որով գնահատելու ենք որևէ համալսարանի դերը, կշիռը մեր հասարակական կյանքում:

Մենք պարոն Մկրտչյանի հետ ունենք մի երազանք` դա համահայկական համալսարանի հիմնումն է ՀՀ-ում: Համալսարան, որն ունենալու է համաշխարհային համբավ, որտեղ դասավանդելու են ոչ միայն հայկական ծագում ունեցող, այլև աշխարհի լավագույն դասախոսները, որը հնարավորություն է տալու մեր երիտասարդներին անմիջականորեն կապել համաշխարհային նվաճումների հետ: Ես համոզված եմ, որ ձեր ակտիվ մասնակցությամբ մեր այս երազանքը ևս կդառնա իրականություն:

Նորանշանակ նախարարները շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին` վստահության և նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակման կապակցությամբ:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ