Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 27 հուլիսի 2002

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստում լսվել է հիմնադրամի գործադիր գրասենյակի հաշվետվությունը՝ 2002թ 2-րդ եռամսյակում կատարված աշխատանքների մասին: Այն ներկայացրել է ՀՍՆՀ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Նա նշել է, որ 2002թ. 2-րդ եռամսյակի պլանն ըստ վճարումների կատարվել է 104.8 տոկոսով, իսկ շինարարական աշխատանքների գծով՝ 109.6 տոկոսով: Եռամսյակի ընթացքում կատարվել են 986 հազար778 ԱՄՆ դոլարի շինարարական աշխատանքներ, ընդ որում 325 հազար 457 դոլարը վճարվել է համաֆինանսավորողների անունից: Հաշվետու ժամանակաշրջանում, ըստ գործադիր տնօրենի, համայնքների անունից ներդրվել է 178 հազար 404 ԱՄՆ դոլար: Զեկուցվել է, որ մինչև տարեվերջ կավարտվի ևս 30 ծրագիր, որի գերակշիռ մասը դպրոցական շենքերի կառուցումն է՝ հիմնականում աղետի գոտում: Նիստում խորհուրդը քննարկել է ընթացիկ մի շարք հարցեր, ինչպես նաև սահմանել է այն մարզերի հաջորդականությունը, որտեղ հիմնադրամը առաջիկայում գործունեություն կսկսի: Դրանք են՝ Կոտայքը, Արմավիրը, Սյունիքը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ