Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 29 հուլիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Վուլֆ Բարտելսը, ԳԴՀ-ի կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերի գրասենյակի ղեկավար Դետլեֆ Դիքսը, հանրապետության քաղաքային համայնքների ղեկավարներ: Քննարկվել են հայ-գերմանական միջկառավարական համագործակցության շրջանակում գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Համայնքների զարգացման խրախուսում» ծրագրով Հայաստանի քաղաքային համայնքներում ինֆորմացիոն տեղեկատվական կենտրոնների ստեղծման ընթացքը և աջակցության ծավալների ընդլայնման հնարավորությունները: Շնորհակալություն հայտնելով պրն Բարտելսին և գերմանական առաքելության ղեկավարներին ու ներկայացուցիչներին Հայաստանում արդյունավետորեն իրականացվող ծրագրերի համար վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ դրանք կօգնեն ոչ միայն հանրապետության համայնքների ընթացիկ խնդիրների կարգավորմանը, այլև կնպաստեն ավելի լայն՝ համապետական հիմնախնդիրների լուծմանը: Նշելով, որ հանրապետությունում մինչև այժմ անցկացված տարբեր մակարդակի ընտրություններում ամենախոցելի հարցը միշտ էլ եղել է ընտրացուցակների ճշգրտությունը, վարչապետը հույս է հայտնել, որ գերմանական ծրագրով համայնքներին տրամադրվող ժամանակակից համակարգիչները հնարավորություն կտան արդեն այս տարվա աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում զգալի առաջընթաց արձանագրել նաև այդ խնդրում: Հանդիպման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը նշել է, որ «Համայնքների զարգացման խրախուսում» ծրագրի նպատակն է ամրացնել այն համայնքների համակարգչային բազան, որոնք արդեն իսկ ունեին որոշակի համակարգչային տեխնիկա, ինպես նաև գոնե հնարավոր նվազագույն քանակով համակարգչային տեխնիկա տրամադրել այն համայնքներին, որոնց աշխատակազմերում այն դեռևս բացակայում է: Արդյունքում Հայաստանի համարյա բոլոր քաղաքային համայնքները կունենան արդիական համակարգիչներ: Գերմանական առաքելության ներկայացուցիչներն ու քաղաքային համայնքների ղեկավարները կարևորել են նաև այն փաստը, որ ծրագրի շրջանակներում մշակվել է համապատասխան ծրագրային ապահովում՝ ուղղված համայնքային բյուջետավարման գործընթացի, գործավարության ավտոմատ վարման ապահովմանը, բնակչության հաշվառման, ինֆորմացիոն տեղեկատվական բազաների ստեղծման և վարման աշխատանքների ավտոմատացմանը: Այդ ծրագրերը կներդրվեն համայնքներում և համապատասխան մասնագետների համար կանցկացվի ուսուցում: Նշվել է, որ «Համայնքների զարգացման խրախուսում» ծրագրով արդեն իսկ որոշակի աշխատանքներ են իրականացվել Չարենցավանում, Ծաղկաձորում, Վեդիում և այլուր: Հանդիպման վերջում դեսպան Հանս Վուլֆ Բարտելսը և ծրագրի ղեկավար պրն Դիքսը համակարգչային տեխնիկայի փոխանցման արձանագրություններ են հանձնել Հայաստանի ևս 29 քաղաքային համայնքների ղեկավարներին:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ