Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 22 ապրիլի 2008

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Ներսես Երիցյանին և շնորհավորելով նրան` նշանակման կապակցությամբ, ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ, ըստ էության, ստեղծվել է նոր նախարարություն, ինչը նշանակում է, որ շարունակելով աշխատանքը, նախարարը, աշխատակազմի հետ միասին, զուգահեռաբար պետք է իրականացնի նաև որոշակի կառուցվածքային փոփոխություններ.

«Պետք է ձևավորվի նոր կառուցվածք, որը համահունչ պետք է լինի նաև ֆինանսների նախարարության կառուցվածքի հետ, որպեսզի այդ համագործակցությունը լինի ավելի սերտ: Կարծում եմ, բոլորդ գիտակցում եք, որ չափազանց հավակնոտ ծրագրեր են մեր առջև դրված, և այդ ծրագրերը կդառնան իրականություն, թե ոչ` կախված է նրանից, թե ինչպես դուք կաշխատեք: Ամենակարևոր խնդիրը, որն այսօր շատ հաճախ արժանանում է հասարակական դժգոհության` բիզնես միջավայրի ձևավորումն է: Ցավոք, դեռևս ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ. առաջին հերթին, իհարկե, պետք է հասկանանք, որ մենք կոչված ենք ծառայություն մատուցելու մեր քաղաքացիներին և բիզնեսին: Մե՛նք պետք է օժանդակենք նրանց գործունեությանը, չպետք է կանգնած լինենք վերևում, հանդես գանք կարգադրիչի դերում, ընդ որում` մշտապես պետք է հետևենք, որ մեր ծառայությունները լինեն որակյալ և մրցունակ: Դուք պետք է դիտարկեք և ներկայացնեք առաջարկություններ, թե որոնք են այն ծառայությունները, որ նպատակահարմար է հանձնել մասնավոր հատվածին, ո՞ր մասնավոր հատվածը կկարողանա այդ ծառայություններն ավելի արդյունավետ ձևով հանրությանը մատուցել: Պետք է ավելի շատ կենտրոնանաք քաղաքականության մշակման գործառույթների վրա և, նորմատիվային դաշտը կարգավորելով, ստեղծեք բարենպաստ բիզնես միջավայր: Կարծում եմ, ճիշտ կլինի, եթե դուք առաջին փուլում կենտրոնանաք այն խնդիրների վրա, որոնք խոչընդոտում են այսօր բիզնեսի գործունեությունը և, դրանք, ցավոք, դեռևս բազմաթիվ են: Պետական չինովնիկի ու քաղաքացու հարաբերությունները դեռևս մեզ չեն բավարարում: Այն պարագայում, երբ մենք չափազանց հավակնոտ խնդիր պետք է լուծենք, որը դրված է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում. այն է` պետք է ձևավորենք այնպիսի բիզնես միջավայր, որը համապատասխանի համաշխարհային լավագույն ստանդարտներին, մեզ համար տարածաշրջանում ապահովի մրցակցային առավելություն, ուզում եմ, որ յուրաքանչյուրդ գիտակցի, որ այդ խնդրի լուծումը պայմանավորված է լինելու ձեր աշխատանքով: Ծրագրում ունենք մի կարևոր դրույթ` մասնավոր-պետական համագործակցության նոր հայեցակարգի ներդրումը, և կարծում եմ, որ ՀՀ նախագահի առաջ քաշած այդ դրույթը դուք պետք է իրականություն դարձնեք: Նախարարության հարաբերությունը, մոտեցումը բիզնեսին, պետք է որակապես փոխվի և, կարծում եմ, որ Ներսես Երիցյանը կարող է դա ապահովել: Իհարկե, շատ հաճախ դեռևս մեր բիզնեսն էլ պատրաստ չէ նոր հարաբերությունների և հին համակարգից եկող գործարարները նախարարությանը նայում են որպես վերադասի, որի կարգադրություններն իրենց համար պարտադիր են: Նրանք մոռանում են, որ իրենք մասնավոր են, և պետությունը նրա համար է, որ բարենպաստ միջավայր ստեղծի, որպեսզի մասնավոր հատվածը զարգանա ու բարգավաճի: Զգում եմ, որ այդ ոգևորությունը, խանդավառությունը կա ձեր նախարարությունում»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ