չորեքշաբթի, 23 ապրիլի 2008
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Դոնա Դաուսեթ-Կոիրոլոն:
Բարձր գնահատելով մինչ այդ Տիգրան Սարգսյանի գործունեությունը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում, շնորհավորական ուղերձում, ԿԲ տարածաշրջանային տնօրենը, մասնավորապես, նշել է.
«Դուք քաջատեղյակ եք այն բոլոր ծրագրերին, որոնք Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվում են Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում, որտեղ, չնայած արձանագրված տպավորիչ և ուսանելի նվաճումներին, դեռևս կարևոր մարտահրավերներ կան: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ և ակտիվ աջակցությամբ Հայաստանը կշարունակի առաջընթաց արձանագրել բարեփոխումների օրակարգում, և ՀԲ-ն իր ներդրումը կունենա այդ հարցում: Կան հիմնական ոլորտներ, որտեղ եռանդուն քայլերի ձեռնարկումը և հաստատակամ պատրաստակամության ստանձնումն այժմ վճռորոշ նշանակություն ունեն աճի բարձր տեմպերը պահպանելու համար` ներառյալ հարկային ու մաքսային բարեփոխումների խորացումը, մրցակցության ամրապնդումը, մարդկային զարգացմանն ուղղված ներդրումերը, սոցիալական ծառայությունների որակի բարելավումը, ինչպես նաև շարունակական ուշադրությունը կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և պետական հատվածի բարեփոխումներին` արդյունավետ և հաշվետու պետական հատվածի հաստատությունների կառուցման նպատակով:
Ակնկալում եմ շարունակել մեր արդյունավետ համագործակցությունը»: