Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 օգոստոսի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հավանություն տվեց շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրին և հաստատեց այդ ծրագրի առաջնահերթ միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Ռուսաստանի Դաշնությունում գրանցված և այնտեղ գործունեություն իրականացնող «Արմինպորտ» ընկերությանը գործադիրը որոշեց օժտել ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչության լիազորություններով՝ հիմնվելով «Արտասահմանում ՀՀ առևտրական ներկայացուցչությունների մասին» որոշման և «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի դրույթների վրա: Հարցի ներկայացման ժամանակ նշվեց, որ Ռուսաստանը հանդիսանում է հայրենական արտադրանքի արտահանման հիմնական երկրներից մեկը, ներկայումս ՌԴ-ի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցությունը գտնվում է զարգացման նոր փուլում, և արտաքին առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճ է դիտվում, ինչը անհրաժեշտություն է առաջացրել ՌԴ-ում ստեղծել ՀՀ առևտրական նոր ներկայացուցչություն: Նիստում հաստատվեց նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառման կարգը», որտեղ ընդգրկվել են ինչպես հաշվառման ենթակա ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնական ցուցանիշները, այնպես էլ այն ցուցանիշները, որոնք արտացոլում են ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը: Կառավարությունը, մեկ այլ որոշմամբ, համաձայնություն տվեց ՀՀ կառավարության և Վրաստանի գործադիր իշխանության միջև տեղեկատվության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Բնապահպանության նախարարությանը վերապահվեց ՀՀ անտառային օրենսգրքով սահմանված ՀՀ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված մարմնի իրավասությունները: Ելնելով «Դիվանագիտական ծառայության մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներից, կառավարությունը որոշեց ստեղծել «ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ», հաստատեցին նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը: Կառավարության որոշմամբ ստեղծվեց նաև «ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատվեցին այդ նախարարության կանոնադրությունն ու կառուցվածքը ևս: Որոշվեց նաև ՀՀ պետական արարողակարգի ծառայությունը վերակազմակերպել ՀՀ ԱԳՆ-ի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության, իսկ «Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարությունը» վերակազմավորման միջոցով վերակազմակերպել ՀՀ ԱԳՆ կազմում գործող «Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն» գործակալության: Երկու գործակալություններն էլ կունենան հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ: Նույն կարգավիճակով ՀՀ ՆԳՆ պետական հակահրդեհային ծառայությունը միացման ձևով վերակազմակերպվեց ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության հիմնարկի: Նիստում կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում տոհմաբուծության զարգացման (2003-2007թթ.) հայեցակարգին և հանձնարարեց գյուղատնտեսության նախարարին՝ մինչև 2002թ. դեկտեմբերի 1-ը կառավարություն ներկայացնել տոհմաբուծության զարգացման ծրագիրը, նշելով ֆինանսավորման ծավալները և իրականացման ժամկետները: Առանձին որոշումներով հաստատվեցին Լոռու, Արմավիրի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի գյուղական մի շարք համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Որոշումներ կայացվեցին նաև 15 բարեգործական ծրագրերի համար իրականացվելիք փոխհատուցումների մասին: «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով՝ ֆինանսական համահարթեցման դոտացիայի գծով նախորդ բյուջետային տարիների արդյունքում առաջացած պարտքի մարման նպատակով, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքի և Չարենցավանի քաղաքային համայնքի բյուջեին կառավարությունը հատկացրեց համապատասխանաբար 34900.0 հազար և 15500.0 հազար դրամ: Գործադիրը որոշում ընդունեց Երևան քաղաքի Կենտրոն համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին, ինչպես նաև փոփոխություններ կատարեց «Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» N 645 որոշման մեջ, որով հաստատվեց Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտին՝ 82.700 քառ. մետր տարածքով:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ