ուրբաթ, 2 օգոստոսի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումով Հովհաննես Երիցյանը ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ ՔԱԳՎ վարչության պետ է նշանակվել Սամվել Մարգարյանը:
* * *
Կենսագրական տվյալներ
Սամվել Սուրենի Մարգարյանը ծնվել է 1954թ.-ին՝ Եր—անում, 1975թ. ավարտել է Վոլչանսկի օդաչուների ավիացիոն ուսումնարանը, իսկ 1985թ. Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներական ինստիտուտը՝ օդաչու-հրահանգիչ, ինժեներ-մեխանիկ որակավորմամբ:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1972թ.-ից՝ Վոլչանսկի օդաչուների ավիացիոն ուսումնարանից: 1975-1991թթ. աշխատել է քաղավիացիայի հայկական վարչությունում՝ իբրև օդաչու, այնուհետև հրամանատար, թռիչքային աշխատանքների կազմակերպման գծով վարչության պետի տեղակալ: 1991-92թթ. եղել է Հայաստանի պետական ավիաընկերության փոխպրեզիդենտի պաշտոնակատար, 1992-94թթ. աշխատել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում՝ վարելով տարբեր պաշտոններ՝ մինչև պետի պաշտոնակատար: 1994թ. զբաղեցրել է ՔԱԳՎ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, 1994-98թթ. եղել է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչը Բուլղարիայում, իսկ 1998-2001թթ. եղել է քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալը:
Անկուսակցական է, ամուսնացած է, ունի 3 երեխա: