Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 29 ապրիլի 2008


ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորել է «Կրեդիտ Ագրիկոլ» բանկի նախագահ Ռընե Կառոնը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Մեծ հաճույքով տեղեկացա Ձեր` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին: Այդ կապակցությամբ թույլ տվեք «Կրեդիտ Ագրիկոլ»-ի անունից Ձեզ հղել իմ անկեղծ շնորհավորանքները:


2004թ. մայիսին ես առիթ եմ ունեցել հանդիպելու Ձեզ Երևանում` Կենտրոնական բանկի Ձեր ղեկավար եղած ժամանակ` «Կրեդիտ Ագրիկոլ»-ի միջազգային համադաշնության կենտրոնական կոմիտեի իմ նախագահած ժողովի ընթացքում: Այնուհետև, մեզ համար հաճելի էր հյուրընկալել Հայաստանի բանկերի ներկայացուցիչների Ձեր գլխավորած պատվիրակությանը Փարիզում տեղակայված «Կրեդիտ Ագրիկոլ»-ի նստավայրում:


Տարբեր առիթներով մենք հնարավորություն ենք ունեցել գնահատելու Ձեր արհեստավարժ խստությունը, լսելու ունակությունը և Ձեր բաց միտքը: Ձեր ղեկավարության ժամանակահատվածում Կենտրոնական բանկը և Հայաստանի բանկային համակարգը շատ մեծ առաջընթաց ունեցան, ինչը Ձեր երկրի զարգացման համար կարևոր բաղադրիչ է հանդիսանում: Դուք քաջ տեղյակ եք ԱԿԲԱ բանկի ստեղծման և զարգացման գործում «Կրեդիտ Ագրիկոլ»-ի ունեցած դերակատարման մասին (սկսած 1993թ.) ի սկզբանե խորհրդատվական աջակցությամբ և անձնակազմի պատրաստմամբ, այնուհետև` առևտրական և համակարգային գործընկերությամբ և, ի վերջո, 28 տոկոս մասնաբաժնով ռազմավարական մասնակցությամբ, ինչը Դուք հաստատեցիք 2006թ. հոկտեմբերին:


Հղում եմ Ձեզ իմ ամենաանկեղծ և բարեկամական մաղթանքները` ի նպաստ Ձեր երկրի զարգացման և հայ ժողովրդի բարգավաճման:


Ես մեծ սիրով կրկին կհանդիպեմ Ձեզ և ԱԿԲԱ բանկի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանի հետ Փարիզում կամ Երևանում` մեկ անգամ ևս վերահաստատելու մեր համագործակցության ամրապնդումը»:


                                                                                               *   *  *


 Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանին շնորհավորել է նաև Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի նախագահ Մարատ Ալապաևը: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.


«Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի կոլեկտիվի և իմ անունից թույլ տվեք շնորհավորել Ձեզ` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


Ընդունեք մեր ամենաանկեղծ բարեմաղթանքները` քաջառողջություն և անսպառ եռանդ, խաղաղություն և բարիք, բարօրություն և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում` ի նպաստ Հայաստանի զարգացման ու բարգավաճման:


Օգտվելով առիթից, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ` մեր բանկերի միջև հաստատված բեղմնավոր հարաբերությունների զարգացման գործում Ձեր ունեցած ներդրման համար, հուսալով, որ դրանք այսուհետ ևս կշարունակվեն»:


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ