Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 ապրիլի 2008

Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին Փարիզից շնորհավորել և բաց նամակ է հղել ճարտարագետ Ռուբեն Հովակիմյանը: Շնորհավորանքի հետ մեկտեղ նա նաև իր մտորումներն ու մտահոգություններն է ներկայացրել ՀՀ նախագահի ընտրություններից հետո հայաստանյան զարգացումների կապակցությամբ` խոսքի ավարտին նշելով, որ ՀՀ վարչապետին է ճակատագրի բերումով վիճակված` այսօրվա իրավիճակից ելնելով բնակչությունը վերածել ժողովրդի, իսկ ժողովուրդը` ազգի: Նամակագիրը սա է համարել ժամանակի պատգամն ու հրամայականը, որ, ըստ նրա, պահանջում է մեծ պատասխանատվություն ու հերոսական կայունություն` այդ փշոտ ճանապարհը հաղթահարելու.

«Բաց նամակ վարչապետ Տիգրան Սարգսեանին

  «Մի փնտռեք թէ ի՞նչ կարող է անել երկիրը ձեզ համար,  այլ դիմեք ինքներդ ձեզ, թէ ի՞նչ կարող եք անել դուք՝ ձեր երկրի համար:»

Ջոն Քէննեդի

«Տգէտները տեղ չ՝ունեն կառավարութեան մէջ»

Տիգրան Սարգսեան

Մէծապատիւ պարոն վարչապետ

Շնորհաւորում եմ Ձեր պէտական բարձրագոյն պաշտօնին անցնելու կապակցութեամբ ու քաջալերուած Ձեր վստահութիւն ներշնչող ելոյթներից համարձակւում եմ ներկայացնել սոյն գրութիւնը: Հաւատում եմ որ պարոն նախագահը ճիշտ ընտրութիւն է կատարել ի դեմս Ձեզ ու վստահ եմ, որ կլինեք բոլոր հայերի սիրելի վարչապետը ի Հայաստան և ի սփիւռս աշխարհի : Կ՝յուսամ նաև որ վեհանձնօրէն հանդուրժող կլինեք այն բոլոր դիմադիրների նկատմամբ, ու չեք ձեռնարկի հաշուեյարդարի գործողութիւններ նրանց նկատմամբ ով յանցագործ չէ:

Փետրուար 19-ին ամբողջ օրը չ՝հեռացայ հեռատեսիլի առջևից : Մթնոլորտը լարուած էր, կրքերը չափազանց սրուած ու քաղաքական տարբեր հոսանքների մեկնաբանութիւնները առտառոց կերպով հեռու իրականութիւնից : Առաւոտուանից ի վեր, ընդդիմութիւնը իր բնական հունից դուրս գալու նշաններ էր ցոյց տալիս և գուշակելի էր, որ հնարաւոր պիտի չլինի օրը խաղաղութեամբ աւարտել: Յաջորդող տհաճ իրադարձութիւններին բոլորը ծանոթ են երկու կողմերի տարբերակներով : Եթէ բնակչութեան մի զգալի զանգուած իր քւեները տալիս է ատելութեամբ լեցուած ընդդիմադիր թեկնածուներին, առանց քննարկելու նրանց առաջարկած ծրագիրը (նոյնիսկ ծրագրի բացակայութեան դեպքում), ապա այդ չի արւում մօլութեան կամ հակազդման նպատակով, այլ յուսահատութեան պատճառով, քանի որ իրենց ահազանգած առօրեայ խնդիրները տէղ չեն հասնում ու իշխանութիւնները պատշաճ վերաբերմունքով փորձ չեն անում թեթևացնել ընկերային վիճակը :

Պատմական իրողութիւն է, որ եթէ ժողովրդին տանջող դժուարութիւնները չեն կարգաւորւում որոշակի ժամանակահատուածում, ապա նա՝ ժողովուրդը, ի վերջոյ, պարփակւում է որևէ հոսանքի կամ ինչ որ յոյս ներշնչող ղեկավարի շուրջը,  նոյնիսկ եթէ այդ յոյսը բացայայտօրեն խաբուսիկ է ու անհեթեթ՝ ինչ որ կատարուեց Երևանում : Կեանքի դժուարութիւններն ու ընկերային (սոցիալական) անհավասարութիւնները կարող են մղել դէպի աննախատեսելի վատթարագոյն իրավիճակի, որի ընթացքում հասարակութիւնը անցնում է անկառավարելի ամբոխի կարգավիճակին:

Ընտրութիւններին յաջորդող օրերը, ներառեալ մարտի 1-ի իրադարձութիւնները, ոչ միայն պատուաբեր չեն, այլ կատարեալ յանցագործութին, բարոյազուրկ դաւաճանութին սեփհական ազգի ու երկրի նկատմամբ : 

 Գործելու սկզբունքն էր՝ «մեզնից յետոյ ջրհեղեղ» :

 Մենք այդպիսի հաշուեյարդարի կարիքը չ՝ունէինք :

Սխալ էին իշխանութիւնները, որ չկարողացան կամ չ՝ուզեցին կանխատեսել իրավիճակը, չնայած առկայ փաստերին ու նախնական նշաններին, բազմիցս սխալ է ընդդիմութեան հիմնական կօրիզը իր անկիրթ ելոյթներով ու հայհոյանքներով : Ցաւալի է, որ քաղաքական հակազդեցութիւնը չմնաց իր եզրային շրջանակների մէջ ու վերածուեց ամէն գնով իշխանութեան աթոռները գրաւելու յագուրդ մէնապայքարի : Առանց երկդիմութեան կարելի է հաստատել, որ այս բոլորի պատճառը ոչ միայն ընդդիմադիր ղեկավար անհատներն են, այլ նաև նրանց գործելակէրպը, ուր կատարելապէս բացակայ են յարգանքն ու ժողովրդավարական երկխոսութիւնը:   Չ՝նայած բոլշևիկեան հասարակարգը ձևականօրեն վերացաւ, բայց մարդ -բոլշևիկը (homo   sovietikus) դեռ ապրում է ու շարունակում իր կործանիչ գործունէութիւնը, որի արդիւնքում դեռ չի յուրացուել հայկական գաղափարախոսութիւնը : Այսօր մտաւորականութիւնը բացարձակապէս անտէսուած է ու բացակայ է իշխանութիւնների շրջանակներից, չնայած այն իր ասելիքն ունի երկրի զարգացման բոլոր բնագաւառներում: Մտաւորականներն են, որ պիտի հիմնադրեն, ձևաւորեն ու ամրագրեն հայեցիօրեն ապրելու սկզբունքներն ու ապահովեն նրա ծաւալումը, մինչդեռ՝ կարծեք թէ միտումնաւոր, նրանց հեռու են պահում ամենահզոր քարոզչամիջոցներից՝ հեռատէսիլից ու ձայնասփիւռից (աւելորդ է խօսել երևանեան գրաւոր մամուլի մասին, որ ոչ մէկ կանօնի չի ենթարկւում ու վերածուել է աղբանոցի՝ մանաւանդ հայերենի մաքրութեան բնագաւառում), որոնց ծրագրերի զգալի մասը յագեցած է գռեհիկ      գաւառականութեամբ ու արևմտեան  կապկութիւններով: Չ՞է որ լրատու միջոցները լայն հասարակութեան հետ երկխօսութեան անմիջական ու լաւագոյն միջոցն են, իսկ արտերկրի համար` միակ ամէնօրեայ կապը :  Ինչ՞ու է այն գտնւում պատահական մարդկանց տնօրինութեան տակ : Փոխանակ բէմահարթակի բարձր որակը ուղղելու դեպի ժողովուրդ` մատուցելով ազգային մշակոյթ ու դաստիարակութիւն, փողոցի ճաշակն ու որակն է տիրում ամենուրեք : Այս անհեթեթ վիճակը այնքան է խորացել ու արմատացել, որ նոյնիսկ ուշադրութեան չի արժանանում : Ոչ մէկ ժողովուրդ համասեռութեամբ ու միատեսակ մտածողութեամբ չի օժտուած ու դրա կարիքն էլ չկայ, բայց ինքնագիտակցութեան բացակայութիւնը անյանդուրժելի ու կործանիչ է մէզ համար, որտեղից ծնունդ են առնում բոլոր տէսակի ատելութիւնները : Ատելի են այսօր  հարուստներն ու ղարաբաղցիները, բարձրահասակներն ու ճաղատները, միրուքաւորներն ու նիհարները, ապարանցիներն ու գործարարները, աւելացրեք ամէն տեսակի անհեթեթութիւն միևնոյն է, ընդունելի կլինի : Այս բոլորի արմատները, անշուշտ, գտնւում են ամէնօրէայ դժուարութիւնների ու անհաւասարութիւնների նկատմամբ ունեցած դժգոհութիւնների խորքում, որին պետք է գումարել պետական գիտակցութեան բացարձակ բացակայութիւնը :

Ուշադրութեամբ հետևում էինք նախընտրական քարոզարշաւին, որի ընթացքին կարողացանք ծանոթանալ նախագահի ծրագրի գոնէ հիմնական դրոյթներին և ցանկանանք, որ նրանց մէծ մասը իրականութիւն դառնան: Կարծում եմ, հարգարժան պարոն Վարչապետ, ճակատագրի բերումով ձեզ է վիճակուած, ելնելով այսօրվայ վիճակից, բնակչութիւնը վերածել ԺՈՂՈՎՐԴԻ, իսկ ժողովուրդը ԱԶԳԻ : Այս է ժամանակի պատգամն ու հրամայականը, որ պահանջում է մէծ պատասխանատուութիւն ու հերոսական կայունութիւն` այդ փշոտ ճանապարհն յաղթահարելու :

Ընդունեք    պարոն     ՎԱՐՉԱՊԵՏ     լաւագոյն   զգացմունքներիս    անկեղծ արտայայտութինը, հաւատքով, որ պիտի յաղթանակեք տգիտութեան դեմ ելած պայքարում»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ