ուրբաթ, 2 մայիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Քննարկվել են եկեղեցաշինությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հասարակության մեջ եկեղեցու դերին և նշանակությանը, քրիստոնեական արժեքների վրա հիմնված արժեհամակարգի ամրապնդմանը: Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀՀ կառավարության ղեկավարը պայմանավորվել են առաջիկայում անցկացնել ժամանակակից հասարակության մեջ եկեղեցու դերին և նշանակությանը նվիրված համատեղ գիտաժողով, որտեղ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, հոգևորականության, մտավորականների, հավատացյալ հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվեն մեր հասարակությանն այսօր մտահոգող մի շարք կարևորագույն խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիները: