Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 օգոստոսի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման մեջ գիտության գործուն դերն ապահովելու, գիտական հետազոտությունների արդյունքները տնտեսության մեջ արդյունավետ օգտագործելու, համաշխարհային ընկերակցության մեջ մեր երկրի կայուն տեղն ապահովելու նպատակով, կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունները: Ցանկում ընդգրկված են, մասնավորապես, հայագիտությունը, հիմնարար հետազոտությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները, առաջատար տեխնոլոգիաները, էներգիայի նոր աղբյուրները և այլն: Գործադիրը հավանություն տվեց «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցներով կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ելնելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի պահանջներից, կառավարությունը որոշեց ստեղծել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: Հաստատվեցին առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատեց նաև առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը: Նիստում որոշում ընդունվեց առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը‘ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, նախարարության կազմում գործող ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վերակազմակերպելու, տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին: Մեկ այլ որոշմամբ, նույն նախարարության «Դատաբժշկական, գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպվեց պետական ոչ առևտրային կազմակերպության: Կառավարությունը հաստատեց 2002 թ. ապրիլի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը: Ականավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հիշատակը հավերժացնելու նպատակով, գործադիրը որոշեց ստեղծել «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն և հաստատեց կանոնադրությունը: Քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական հիմնարկ ևս վերակազմակերպվեց պետական ոչ առևտրային կազմակերպության: Մեկ այլ որոշմամբ, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային և Երևանի քաղաքային ենթակայության մարզադպրոցները նույնպես վերակազմակերպվեցին պետական ոչ առևտրային կազմակերպությունների: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշում ընդունեց նաև «Ագրոգիտություն», «Ագրոպրես» և «Ագրոգիտարտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին‘ «Արգոպրես» և «Ագրոգիտարտ» ՊՓԲԸ-ները «Ագրոգիտություն» ՊՓԲԸ-ին միացնելու ձևով: Որոշմամբ «Ագրոգիտություն» ՊՓԲԸ-ն վերանվանվեց «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Ելնելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ գանձապետարանի միջև կնքված և ՀՀ կառավարության հավանությանն արժանացած փոխըմբռնման հուշագրից, գործադիրը որոշեց ստեղծել «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Կենտրոնի ստեղծումը պայմանավորված է կառավարման և վերահսկողության, ծրագրերի իրականացման և պետական ֆինանսների կառավարմանն առնչվող այլ ոլորտներում զբաղված բյուջետային հիմնարկների աշխատողների մասնագիտական կատարելագործման պահանջով: Այլ որոշումներով, կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության անասնաբուծության, գյուղատնտեսության և ձկնորսության նախարարության միջև ագրոարդյունաբերության բնագավառում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը, համաձայնություն տվեց ՀՀ կառավարության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև ֆինանսական խորհրդատվական ծառայությունների համաձայնագրում փոփոխություններ կատարելու առաջարկությանը: Նիստում հաստատվեցին նաև Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:
Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ