Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 5 մայիսի 2008


Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շարունակվում են շնորհավորական ուղերձներ ստացվել Տիգրան Սարգսյանի անունով: ՀՀ վարչապետին, մասնավորապես, շնորհավորել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը և Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ռոմանո Պրոդին:


 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում եմ հաջողություն նոր պարտականություններն իրականացնելու ընթացքում:

ՆԱՏՕ-ն և Հայաստանի Հանրապետությունը միջազգային անվտանգության շրջանակներում ցուցաբերել են կայուն համագործակցություն, ինչի ապացույցն է Հայաստանի Հանրապետության արժեքավոր ներդրումը Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողությունների ժամանակ: Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում մենք ներգրավված ենք սերտ համագործակցության և քաղաքական երկխոսության մեջ՝ ուղղված պաշտպանության համակարգի բարեփոխմանը և Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը: Դուք այս պաշտոնը ստանձնել եք Ձեր երկրի համար դժվար և մարտահրավերներով լի ժամանակահատվածում, և ես հուսով եմ, որ պահպանելով նախկինում ունեցած ձեռքբերումները և ԱԳԳԾ-ի բարեփոխումների շարժիչ ուժը, մենք կարող ենք ամրապնդել մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Հայաստանը բարեփոխումների առաջընթացի ճանապարհով առաջ տանելու համար ակնկալում եմ համագործակցել Ձեզ հետ տարբեր հիմնախնդիրների շուրջ և հուսով եմ, որ կկարողանամ Ձեզ հետ հանդիպել մոտ ապագայում:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի` Տիգրան Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն նոր պարտականություններն իրականացնելու ընթացքում:

Հայաստանի ժողովուրդը նախորդ ամիսների ընթացքում հաստատել է ժողովրդավարական հաստատություններն ուժեղացնելու իր ցանկությունը՝ ձգտելով հասնել բարգավաճման և սոցիալական հավասարության: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիրականացնի իր նպատակները՝ ժողովրդավարացման և սոցիալ-տնտեսական աշխատանքային ծրագրերի միջոցով:

Ակնկալում եմ սերտ համագործակցություն Ձեր և Ձեր կառավարության հետ` Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացման համար:

Հավաստիացնում եմ, որ ՄԱԿ-ի ամբողջ համակարգը և անձամբ ես պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել Ձեզ այս ուղղություներով»:



Իտալիայի կառավարության անունից ջերմորեն շնորհավորելով Տիգրան Սարգսյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ, Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ռոմանո Պրոդին իր ուղերձում նշել է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ անձամբ իմ և Իտալիայի կառավարության անունից ցանկանում եմ Ձեզ հղել իմ ամենաջերմ շնորհավորանքները:


Վստահ եմ, որ մեր երկրների միջև գերազանց հարաբերությունները կգտնեն քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում ընդլայնվելու նորանոր առիթներ:


Մաղթում եմ Ձեզ անձնական բարեկեցություն և բազում հաջողություններ` այս նոր և հեղինակավոր պաշտոնում»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ