հինգշաբթի, 8 մայիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ
Հարգելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Այսօր մենք, աշխարհի բազմաթիվ ազգերի հետ մեկտեղ, տոնում ենք ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակի տարեդարձը, որը մեր ժողովրդի զավակների անձնվիրության, հայրենասիրության ու խիզախության շնորհիվ դարձել է նաև մերը:
Հաղթանակի խորհուրդը բազմապատկվում է մեկ այլ փառավոր իրադարձությամբ` Շուշիի ազատագրմամբ: Տասնվեց տարի առաջ, ազատամարտի խրամատներում էր գրվում մեր նորօրյա հերոսապատումը: Պարտադրված պատերազմում մեր ժողովուրդն ամրագրեց ազատության ու խաղաղ կյանքի իր իրավունքը:
Այսօր իմ ամենաջերմ շնորհավորանքն եմ հղում պատերազմի վետերաններին, մեր ազատամարտիկներին ու ամբողջ ժողովրդին և հարգանքի տուրք մատուցում այդ հաղթանակների համար ընկածների հիշատակի առջև:
Սիրելի հայրենակիցներ,
Տոնական բարձր տրամադրություն, խաղաղ երկինք և բարեկեցություն եմ մաղթում բոլորիդ: