Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 օգոստոսի 2002

Այսօր ՀՀ կառավարության արտահերթ նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնավորեցման մասին որոշման նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը‘ կառավարության անդամների համար մանրամասնելով մասնավորեցման մրցույթի բանակցությունների արդյունքում պայմանագրում տեղ գտած փոփոխությունները: Նիստում կառավարությունը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնավորեցման մրցութային հանձնաժողովի որոշումը‘ MIDLAND RESOURCES HOLDING LTD ընկերությանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնավորեցման մրցույթում հաղթող ճանաչելու մասին: Հաստատվել է նաև ՀՀ կառավարության և հիշյալ ընկերության միջև կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Բաժնետոմսերի գնման պայմանագիրը»: Կառավարությունը‘ ՀՀ-ի անունից բաժնետոմսերի գնման պայմանագիրը ստորագրելու համար, լիազորել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին, պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանին և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ