Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 օգոստոսի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հաստատեց ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու նոր կարգը, որի նպատակը քաղաքաշինական բնագավառի գործառույթների կարգավորումն ու հստակեցումն է: Ճարտարապետահատակագծային առաջադրանքը‘ ելնելով հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթներից, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման և շինարարության պարտադիր պայմանները, պահանջներն ու սահմանափակումները և հիմք է հանդիսանում նախագծային փաստաթղթերի մշակման համար: Ելնելով «Ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից, կառավարությունը որոշեց իր պահուստային միջոցների հաշվին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 29489,4 հազար դրամ: Ֆինանսնական համահարթեցման դոտացիաների գծով նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքը մարելու նպատակով, գործադիրը Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղական համայնքի բյուջեին հատկացրեց 1272,4 հազար դրամ: Մեկ այլ որոշմամբ հաստատվեցին ՀՀ պետբյուջեով մարզպետարանների համար նախատեսված հատկացումների սահմաններում իրականացվող մշակութային միջոցառումների ծրագրերը: Ելնելով հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման պահանջներից, որոշում ընդունվեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ենթակայության «Մարզային գործակալություններ» պետական հիմնարկները վերակազմավորել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կազմում գործող գործակալությունների‘ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: Առանձին որոշումներով հաստատվեցին Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մի շարք գյուղական, ինչպես նաև Եղեգնաձորի ու Եղվարդի քաղաքային համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Գործադիրը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հարցը կանոնակարգելու նպատակով, կառավարությունը հաստատեց վերոհիշյալ հաստատություններ ընդունված ՀՀ քաղաքացիներին զինծառայության զորակոչից տարկետում տալու կարգը: Որոշմամբ սահմանվեց, որ պարտադիր զինծառայության զորակոչից «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի հիմքով տարկետում կարող է տրվել մինչև 2001/2002 ուսումնական տարին ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված ՀՀ քաղաքացիներին: Մաքսային գործի կազմակերպման և մաքսային հսկողության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով, նիստում որոշում ընդունվեց ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին: Պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, «Պետական կառավարչական հիմնարկների մասին», ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների կատարումն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համակարգի բարեփոխումների վերաբերյալ: Մեկ այլ որոշմամբ ՀՀ 2002թ. պետական բյուջեում կատարվեց վերաբաշխում, և Տրանսպորտի ծրագրին ՀՀ կառավարության մասնակցության համար նախատեսված գումարներից 450 մլն դրամն ուղղվեց պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման և պահպանման աշխատանքներին, որից 370 մլն դրամը հիմնանորոգմանը, 80 մլնը՝ պահպանմանն ու շահագործմանը: Գործադիրը որոշում ընդունեց նաև «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գույք վաճառելու թույլտվության մասին: Նիստում մի շարք որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների մասին:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ