Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 19 մայիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Կողմերը գոհունակություն են հայտնել գազային ոլորտում երկու երկրների համագործակցության ներկայիս մակարդակից, ընդգծելով, որ նախորդ մի քանի տարիներին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվել են, որի արդյունքում գազի սպառողների թիվը Հայաստանում զգալիորեն ավելացել է: Այսօր խնդիրը, ըստ նրանց, արդի իրողություններին համապատասխան, նշված ոլորտում փոխգործակցությունը շարունակելն ու զարգացնելն է: Հաշվի առնելով, որ առաջիկա երեք տարիների ընթացքում ազատականացվելու է Ռուսաստանում գազի գների ձևավորումը` հիմք ընդունելով գնագոյացման եվրոպական ստանդարտներ, Տիգրան Սարգսյանը և Ալեքսեյ Միլլերը միմյանց ներկայացրել են 2009թ. հունվարի 1-ից «Գազպրոմի» կողմից Հայաստանին մատակարարվելիք գազի գնագոյացման բանաձևերի վերաբերյալ իրենց տեսակետներն ու փաստարկները:

Հիմնական սկզբունքների թվում ՀՀ վարչապետն ընդգծել է, մասնավորապես, Հայաստանի տնտեսության մրցակցային հնարավորությունների ապահովումը, գազի գնի ձևավորման կանխատեսելիությունը, ինչպես նաև գնի փոփոխության սահուն ընթացքի համար պայմանների ստեղծումը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանում գազի նոր գնի շուրջ բանակցությունները շահագրգիռ կողմերի միջև պետք է ընթանան հնարավորին կարճ ժամկետում` գնագոյացման հանգամանքների թվում հաշվի առնելով նաև, որ «Գազպրոմ»-ը տիրապետում է «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի մեծ մասին: Կողմերը վստահություն են հայտնել, որ քննարկվող խնդրի շուրջ վերջնական որոշում կընդունվի մոտ ժամանակներս:

Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը և «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահը քննարկել են «Հայռուսգազարդ» ընկերության կողմից բաժնետոմսերի առաջնային թողարկման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունը, ինչպես նաև երկկողմ ու տարածաշրջանային էներգետիկ համագործակցության այլ հարցեր:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ