Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 սեպտեմբերի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կառավարությունը հավանություն տվեց ճապոնական դրամաշնորհի համաձայնագրով հատկացված միջոցների հաշվին մշակված ՀՀ 4 բնակավայրերի՝ Երևան, Չարենցավան, Գյումրի և Ջերմուկ քաղաքների, ջերմամատակարարման ռազմավարության նախագծին և սահմանեց այդ ոլորտում ՀՀ կառավարության ռազմավարության հիմնադրույթները: Որոշման նպատակը սպառողներին որակով և մատչելի ծառայությունների մատուցումն է, բնապահպանական հիմնախնդիրների կարգավորումն ու աջակցությունը աղքատության հաղթահարման գործընթացին: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատեց Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար միանվագ անհատույց պետական ֆինանսական աջակցության ցուցաբերման կարգը: Ֆինանսական աջակցության չափը որոշվելու է ընտանիքի անդամների թվին համապատասխան, ելնելով պետբյուջեով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալից վարկ չստացած ընտանիքների մեկ շնչին ընկնող աջակցության չափի հաշվարկից: Ելնելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի պահանջներից, կառավարությունը որոշեց ստեղծել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: Հաստատվեցին նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: Մեկ այլ որոշմամբ ստեղծվեց «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: Հաստատվեցին կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: Խոշոր պետական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների հրապարակայնության ապահովման նպատակով, կառավարությունն ընդունեց որոշում, որով սահմանվում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկ»-ում ընդգրկված ընկերությունների ֆինանսական վիճակի վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունները այդ ընկերությունների պետական բաժնեմասը տնօրինող պետական կառավարման լիազորված մարմինների կողմից ենթակա են պարտադիր հրապարակման իրենց համապատասխան ինտերնետային էջերում՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը: Նիստում հաստատվեց գրավատուն կազմակերպող անձանց կողմից ՀՀ կառավարության լիազորած մարմնին հաշվետվությունների (տեղեկությունների) ներկայացման կարգը: Այն նպատակ ունի նշված գործունեություն ծավալած անձանց կողմից հաշվետվությունների ներկայացման կարգերը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատեց պետական բյուջեում «Մարզային հեռուստաընկերությունների սուբսիդավորում» ծրագրով նախատեսված հատկացումների բաշխումը՝ ըստ առանձին հեռուստաընկերությունների: Կառավարության անդամները հավանություն տվեցին նաև «ԱՊՀ մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի կայուն զուգահեռ աշխատանքի ապահովման համար ռեսուրսների ռեզերվների ստեղծման և դրանց արդյունավետ օգտագործման մասին» համաձայնագրի, ինչպես նաև «1999թ. հունվարի 15-ին ստորագրված «Էկոլոգիական մոնիտորինգի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկություններին: Գործադիրը որոշումներ ընդունեց բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ