Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 մայիսի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախքան օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է տնտեսական որոշ ցուցանիշների վրա: Վարչապետն անդրադարձել է գնաճի, լայն սպառման որոշ սննդամթերքի գների ձևավորման զարգացումներին, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշումների հրապարակայնության ապահովման խնդիրներին: Վարչապետը, մասնավորապես, ասել է.

«Գիտեք, որ հունվար-ապրիլին մենք ունենք համախառն ներքին արդյունքի 9.3 տոկոս աճ, ինչը վատ ցուցանիշ չէ, բայց մեր ցանկալիից ցածր է, որովհետև մեր նպատակն է երկնիշ տնտեսական աճի ապահովումը: Մտահոգիչ է գնաճի բարձր մակարդակը: Մենք ունենք ապրիլը դեկտեմբերի նկատմամբ 6 տոկոսանոց աճ, ինչը չափազանց բարձր ցուցանիշ է, մանավանդ, հաշվի առնելով, որ վերջին 7 տարիների ընթացքում միջին գնաճի ցուցանիշը չի գերազանցել 3 տոկոսը` տարեկան կտրվածքով: Հասկանալի է, որ այս տարի մենք ունենք բարձր գնաճային ցուցանիշ, և սա այսօր մեր քաղաքացիներին մտահոգող համար մեկ խնդիրն է: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գների էլաստիկության աստիճանը Հայաստանի Հանրապետությունում, ցավոք, մեզ չի բավարարում` այն առումով, որ գները բարձրանում են բավականին կտրուկ, հետագայում գների նվազումը տեղի է ունենում դանդաղ, և, ցավոք, առանց պետության միջամտության, մեզ չի հաջողվում զսպել գնաճը: Պետք է նշեմ, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը տալիս է դրական արդյունքներ, և աշխատանքներն այս ուղղությամբ ուժեղացնելու ենք, այդ գործընթացներին մասնակից ենք դարձնելու նաև հարկային ծառայություններին: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. վերջին ժամանակահատվածում միջազգային շուկաներում արձանագրվում է հացի, հացամթերքի և բրնձի գների կտրուկ նվազում` մասնավորապես, 42 տոկոսով նվազել է ցորենի գինը, համեմատած նախորդ ամսվա հետ, 22 տոկոսով` բրնձի գինը, վերջին 4 շաբաթների ընթացքում: Ակնհայտ է, որ դա բարենպաստ պայմաններ է ստեղծելու, որպեսզի այդ ապրանքատեսակների գները ՀՀ-ում ևս ունենան նվազման միտում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպառողական զամբյուղում հացի, հացամթերքի, բրնձի տեսակարար կշիռը չափազանց բարձր է, սա կարող է էական ազդեցություն թողնել գների մակարդակի նվազման վրա: Կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահելու այս խնդիրը, և առաջին հերթին մենք ուսումնասիրություններ և ստուգումներ ենք իրականացնելու այն կազմակերպություններում, որոնց մոտ գների մակարդակը համարժեք չի լինելու միջազգային միտումներին, մասնավորապես` այն ապրանքատեսակների կտրվածքով, որոնք ամբողջությամբ կամ զգալիորեն ներմուծվում են միջազգային շուկաներից: Սա կարող է էական բարենպաստ միջավայր ստեղծել Հայաստանում: Բոլոր հարցումները, որ կատարվում են մեր կողմից` ե՛ւ բարոյա-հոգեբանական մթնոլորտը ՀՀ-ում, ե՛ւ սոցիալական ու տնտեսական խնդիրներն ուսումնասիրելու նպատակով, ցույց են տալիս, որ համար մեկ մտահոգող խնդիրը գների աճն է, և մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք զսպել գնաճը, քանի որ մեր գործողությունները դեռևս ունեն դրական նշանակություն այս ոլորտում: Համապատասխան հանձնարարականներ տրված են ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների նախարարներին, առաջարկություն է արվել ՀՀ կենտրոնական բանկին և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց դիտարկումները, առաջարկությունները, թե ի՞նչ լրացուցիչ գործառույթներ պետք է իրականացնենք` այս հիմնախնդիրն այս տարի լուծելու համար:

Երկրորդ հարցը, որին ուզում եմ անդրադառնալ, վերաբերում է անհատական և նորմատիվ ակտերի հրապարակմանը: Մեր լրատվական ծառայության ղեկավարն ինձ զեկուցել է, որ դեռևս 2004թ.-ից կառավարության կայքում տեղադրվում են բոլոր անհատական որոշումները նույնպես, ոչ միայն նորմատիվային բնույթի ակտեր, այլ նաև անհատական որոշումներ»,- նշել է վարչապետը, նկատի ունենալով մինչ այժմ կայքում տեղադրված ՀՀ վարչապետի հասարակական հետաքրքրություն ներկայացնող անհատական որոշումները: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, այսուհետ ՀՀ կառավարության անհատական որոշումները ևս կտեղադրվեն ՀՀ կառավարության կայքէջում: Վարչապետն ավելացրել է, որ բոլոր գերատեսչությունները, քաղաքապետարանը պետք է նույնպես հետևեն այս կանոնին, որովհետև հրապարակայնությունը լինելու է մեր կարևորագույն գործիքը` ե՛ւ կոռուպցիայի դեմ պայքարում, ե՛ւ կառավարության նկատմամբ վստահության բարձրացման ոլորտում.

«Եթե տեղեկատվությունն իր մեջ գաղտնիք չի պարունակում և դառնում է կառավարության քննարկման առարկա, ապա այդ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի մեր հասարակությանը: Ես համոզված եմ, որ մենք միայն շահելու ենք այսպիսի մոտեցումից, որովհետև, միևնույն է, բոլոր որոշումները, որ ընդունվում են մեր կողմից, դառնում են հանրության սեփականությունը և շատ վատ է, որ ուղղակիորեն այդ տեղեկատվությունը չի հասնում հանրությանը: Դա ուղղակի ստեղծում է բամբասանքների տարածման համար շատ լավ միջավայր, ինչը մեզ համար անընդունելի է, և մենք չպետք է նպաստենք այդպիսի միջավայրի ձևավորմանը: Ես խստապահանջ եմ լինելու այդ առումով, որպեսզի մեր կողմից ընդունված բոլոր որոշումները հասանելի լինեն ե՛ւ զանգվածային լրատվական միջոցներին, ե՛ւ մեր քաղաքացիներին»:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 132 մլն 922.7 հազար դրամ հատկացնել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությանը` Երևան քաղաքում 2008թ. հունիսի 8-ից 15-ը անցկացվելիք` «Շախմատային հսկաներ. Երևան-2008» մրցաշարի կազմակերպման նպատակով «Հայաստանի շախմատային Ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին, 1 մլրդ 750 մլն դրամ է հատկացվել ՀՀ ֆինանսների նախարարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով, որից` 1 մլրդ 500 մլն դրամը` բյուջետային վարկի տեսքով, մինչև 2010թ. հունվարի 1-ը մարման ժամկետով, իսկ 250 մլն դրամը` դրամաշնորհի տեսքով:

Նիստում կառավարությունը որոշել է նաև իր պահուստային ֆոնդի հաշվին 30 մլն դրամ տրամադրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը` 2008թ. մայիսի 12-ին ՉԺՀ-ում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված օգնություն ցուցաբերելու նպատակով:

Գործադիրը «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ է կատարել, որոնցով նախատեսվում է 2008թ. պետական բյուջեով Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերով նախատեսված տարբեր ծրագրերի իրագործման ընթացքում առաջացած խնայողություններն ուղղել համաքաղաքային նշանակության այլ աշխատանքների իրականացմանը: Այդ թվում` որոշվել է 73 մլն 942.6 հազար դրամ` որպես պետական օժանդակություն, տրամադրել «Երևան» հիմնադրամին` մայրաքաղաքում ս.թ. մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքների վերացման, 20 մլն 144.3 հազար դրամ` Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի N275 մանկապարտեզի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման, 26 մլն 394.7 հազար դրամ` Երևանի N 118 միջնակարգ դպրոցի վերանորոգման, 106 մլն 809.2 հազար դրամ` Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումներից բխող ծրագրերի շրջանակներում Էրեբունի թաղային համայնքի սահմաններում առանձին տարածքի գոտիավորման նախագծի և առաջնահերթ շինարարության կառուցապատման Էսքիզների մշակման աշխատանքների ֆինանսավորմանը: Որոշմամբ 21 մլն 994.5 հազար դրամով կավելացվի նաև Երևանի N 88 դպրոցի, N 22, N 23 և N 24 մսուր-մանկապարտեզների ընդհանուր կաթսայատան և ջեռուցման համակարգերի կառուցման համար նախատեսված գումարը:



«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռին հանձնված, 2005 թ.-ից շահագործվող, 295 մլն 217.7 հազար դրամ ընդհանուր արժեքով ՀՀ Արագածոտնի մարզում տեղակայված 15 հակակարկտային համակարգերը (կանյոնները), 180 գլանանոթները, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջև 2007թ. հունվարի 22-ին կնքված հանձնարարության պայմանագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզում 2007թ. կառուցված և գործարկված, 186 մլն 743.095 հազար դրամ ընդհանուր արժեքով 15 հակակարկտային համակարգերը (կանյոնները) անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ին: Որոշումն ընդունվել է` հակակարկտային կայանքների ամենօրյա հսկողությունը, շահագործումը, ինչպես նաև մասնագիտական կիրառումն ու պահպանությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար:

«ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքային ջրային հաշվեկշռի տարրերի բաշխումը` ըստ 14 խոշոր գետային ավազանների, ինչպես նաև ջրավազանային կառավարման տարածքների ջրային հաշվեկշռի հիմնական տարրերը, օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական ջրային պաշարը և ազգային ջրային պաշարը` ըստ ջրավազանային կառավարման տարածքների, ՀՀ տարածքի գետային ցանցի բնութագրիչ առանձնահատկությունները, ստորերկրյա ջրերի բնական ռեսուրսները` ըստ ջրավազանների: Որոշմամբ սահմանվել են նաև Ախուրյանի, Արարատյան, Սևան-Հրազդան, Հյուսիսային ու Հարավային ջրավազանային կառավարման տարածքների ջրհավաքները և դրանց մակերեսները, գետային ցանցի ցուցանիշները, ջրային հաշվեկշիռը, գետերի հոսքը ջրաբանական դիտակետերում, միջին և հաշվարկային ապահովությունը տարիներով, ստորերկրյա ջրային հոսքի բաղադրիչները, ստորերկրյա ջրերի շահագործման պաշարը: Որոշման ընդունումը կօժանդակի «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների լիարժեք իրականացումը և կապահովի ջրային ռեսուրսների արդյունավետ, օրինաչափ, կայուն և համապարփակ կառավարումն ու լիարժեք պահպանությունը:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Վանաձորի N31 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ը վերանվանել «Վանաձորի N1 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ի: Որոշման ընդունումը պայմանավորված է Վանաձոր քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունները երիտասարդ բանվորական կադրերով համալրելու անհրաժեշտությամբ:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1903 որոշման մեջ, որը պայմանավորված է նրանով, որ հիշյալ որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգով նախատեսված է նաև լազերային հարգադրոշմ:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժինը վերակազմակերպվել է զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության` նշված աշխատանքներն առավել արդյունավետ ու համակարգված իրականացնելու նպատակով: Այդ կապակցությամբ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի N1579-Ն որոշման մեջ:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. նոյեմբերի 11-ի «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ ստեղծելու մասին» N1602-Ն որոշման մեջ: Այն պայմանավորված է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, կազմակերպության գործունեության փոփոխման և այլ համգամանքներով:

Նիստում կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության 2007թ. գործողությունների ծրագրի` Մաս II» ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N882-Ն որոշմանը և ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, գործադիրը թույլատրել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քաղաքի Թումանյան 14 հասցեի նախկին քրեակատարողական հիմնարկի 2005.06 քմ մակերեսով անշարժ գույքն օտարել մրցույթով: Որոշմամբ թուլատրվել է նաև «ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված տրանսպորտային միջոցները` որպես գույքի առանձին տարրեր, օտարել դասական աճուրդով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության` Սևան քաղաքի «Գագարին ավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված ուսուցչի տան` 365.94 քմ ընդհանուր մակերեսով և 2 մլ 233 հազար դրամ հաշվեկշռային արժեքով թվով 6 բնակարանները հետ վերցնել և նվիրաբերել Սևանի քաղաքային համայնքին` այնտեղ բնակվող ընտանիքներին որպես բնակելի տարածք անհատույց սեփականության իրավունքով` սահմանված կարգով հանձնելու պայմանով:

Մեկ այլ որոշմամբ` հիմք ընդունելով նաև ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջնորդությունը, որոշվել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի 11 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող տեղաբնակ բնակիչներին իրենց կողմից զբաղեցրած` 570 քմ ընդհանուր մակերեսով և 77 մլն 540 հազար դրամ հաշվեկշռային արժեքով բնակելի տարածքները` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել այդ տարածքներում բնակվող տեղաբնակ բնակիչներին` որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ. Մինասյան N20 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից` 15220 դրամ հաշվեկշռային արժեքով 147քմ մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նշված տարածքում Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Հարավային ջրավազանի տարածքային կառավարման բաժինը տեղակայելու նպատակով: Որոշմամբ հետ են վերցվել նաև «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Կառավարական N2 շենքի 1-ին հարկից 6 մլն 459.1 հազար դրամ հաշվեկշռային արժեքով և 2-րդ հարկից 4 մլն 335.7 հազար դրամ հաշվեկշռային արժեքով 83.1քմ մակերեսով տարածքները և ամրացվել «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նշված տարածքներում Երևան քաղաքի գործակալությունը տեղակայելու նպատակով:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 8-ի «Թուֆենկյան հոսպիտալիթի» ՍՊԸ-ին անհատույց օգտագործման և սեփականության իրավունքով պետական գույք հանձնելու մասին» N1023-Ն որոշման մեջ, որով նախատեսվում է Դիլիջանի պատմամշակութային արգելոց Թանգարանի` նշված ընկերության կողմից վերակառուցման արդյունքում լրացուցիչ կառուցված և պետական սեփականություն հանդիսացող 711.6 քմ մակերեսով շինությունը ևս անհատույց օգտագործման իրավունքով 50 տարի ժամկետով հանձնել «Թուֆենկյան հոսպիտալիթի» ՍՊԸ-ին:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 13-ի N224-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ, որը պայմանավորված է այդ կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ոլորտի ընդլայնմամբ` մասնավորապես, տպագրական գործի և այդ բնագավառում այլ ծառայությունների մատուցման իրականացման անհրաժեշտությամբ:

Նիստում կառավարությունը որոշումներ է ընդունել նաև օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում իրենց կրթությունը շարունակող ՀՀ քաղաքացիներին` մինչև ուսումնառության ավարտը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ: Վարչապետն ընդգծել է յուրաքանչյուր նման դեպքի համար հանգամանալից հիմնավորում ներկայացնելու, նախադեպային կանոնով առաջնորդվելու կարևորությունը: Հանձնարարվել է` անհրաժեշտության դեպքում, լրացում կատարել ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված համապատասխան կարգում, նախատեսելով թվարկել բոլոր պատճառները, որոնց դեպքում տրվում է տարկետման համաձայնություն և ավելացնելով, որ այլ դեպքերում ևս, եթե կառավարությունը գտնում է նպատակահարմար, դրանք նույնպես դառնում են նախադեպային:

Մեկ այլ որոշմամբ, նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 10-ի և օգոստոսի 14-ի մի շարք որոշումներով «Մխչյան», «Արարատ», «Ջրվեժ-Ձորաղբյուր», «Սև ջուր-Ախթամար» ջրօգտագործողների ընկերություններին ահատույց օգտագործման իրավունքով հանձնվել են համապատասխան գույք և ոռոգման համակարգեր, կառավարությունը որոշել է թուլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին` «Սևան-Հրազդանյան-ջրառ« ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառված 1 մլրդ 593 մլն 765.614 հազար դրամ արժեքով ոռոգման համակարգերի մասով և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի հաշվեկշռում 226 մլն 66.944 հազար դրամ արժեքով ոռոգման համակարգերի մասով կատարել համապատասխան ճշգրտումներ:

Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ Տավուշի մարզի Հովքի, Սյունիքի մարզի Նժդեհի, Կոտայքի մարզի Զորավանի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:

Որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի, Արարատի մարզի Ռանչպարի, Լոռու մարզի Շահումյանի, Արմավիրի մարզի Քարակերտի գյուղական համայնքների, Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել Լոռու մարզի Արծնիի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին 428.027.2 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողվին` արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Մեկ այլ որոշմամբ հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ևս 4 մլն 556.650 հազար դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` 2008թ. հունիսի 1-ին կայանալիք Շիրակի մարզի Վարդավանք գյուղական համայնքի ղեկավարի, 2008թ. հունիսի 15-ին կայանալիք Արարատի մարզի Ռանչպար, Արևշատ, Այգավան գյուղական համայնքների ղեկավարների, 2008թ. հունիսի 22-ին կայանալիք Արմավիրի մարզի Նորապատ, Ալաշկերտ, Գեղարքունիքի մարզի Զոլաքար, Գեղամաբակ գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ