Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 մայիսի 2008


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանին և հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանին:


Տիկին Ֆրիդա Ջորդանը ՀՀ վարչապետին ներկայացրել է 1999թ. Հայաստանում հիմնադրված Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր հիմնադրամի նպատակները, անցած տարիների գործունեության արդյունքները և առաջիկա ծրագրերը, որտեղ ակնկալվում է նաև պետության օժանդակությունը: Ըստ նրա, հիմնադրամի հիմնական նպատակը` 2000թ. Երևանում ստեղծված ռեեստրի լաբորատորիայի միջոցով հայ հիվանդների համար համապատասխան դոնոր գտնելն ու լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար ոսկրածուծի փոխպատվաստման արդյունավետության ապահովումն է: Հիմնադրամի նախագահը նշել է, որ ռեեստրում արվող հետազոտությունների մակարդակը լիովին համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, որը մեծ հնարավորություն է ընձեռում սերտ կապեր հաստատել աշխարհում գործող մյուս նմանատիպ ռեեստրների հետ: Ռեեստրն անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը, նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ: 2001թ. հունվարից սկսվել է դոնորների կամավորագրումը և մինչ օրս այս անձնվեր գործին է անդամագրվել 14 հազար դոնոր` ոչ միայն Հայաստանից, այլև Սփյուռքից: Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ մտադիր են տարածաշրջանում միակ և արդեն համաշխարհային ճանաչում ստացած կենտրոնի գործունեությունը զարգացնել և համահայկական այս ծրագիրը շատ ավելի բարձր հիմքերի վրա դնել: Ծրագրի հիմնական նպատակների շարքում նրանք նշել են համայն հայության մեջ դոնորների հավաքագրման կազմակերպումը և համահայկական ռեեստրի ցանցի ստեղծումը, որը կկառավարվի Երևանից, ինչպես նաև հայերի համար տրանսպլանտների համապատասխանության պոտենցիալը մեծացնելու նպատակով աշխարհում գործող այլ ռեեստրների հետ համագործակցությունը, Հայաստանում տրանսպլանտալոգիայի զարգացմանը նպաստելը և մեր երկրում ցողունային բջիջների հավաքման ու փոխպատվաստման կենտրոնի բացումը:



Վարչապետը չափազանց կարևորել է հիմնադրամի գործունեությունը, ընդգծելով, որ կառավարության կողմից կլինի ամենայն աջակցություն այդ շնորհակալ գործին և նշել, որ հիմնադրամի նպատակները համահունչ են կառավարության ծրագրի նպատակադրումներին. «Առողջապահության ոլորտը մեզ համար առաջնահերթություն է, այստեղ մատուցվող ծառայությունների որակը պետք է չափազանց բարձր լինի և ապահովի Հայաստանի մրցունակությունը»,- ասել Տիգրան Սարգսյանը, առաջարկելով հիմնադրամին` սերտորեն համագործակցել ՀՀ առողջապահության նախարարության հետ, իրենց մասնակցությունն ունենալով առողջապահության ոլորտի ծրագրերի մշակման գործում:



 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ