Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 հունիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Պանդեյին:

Նշելով, որ հայ-հնդկական հարաբերություններն ու բարեկամական կապերը պատմական խոր արմատներ և լավ ավանդույթներ ունեն, կողմերն ընդգծել են, որ դրանք այսօր պետք է ամրապնդվեն համագործակցության նոր ոլորտների որոնման միջոցով: Այդ համատեքստում կարևորվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակումն ու հնարավորինս ակտիվացումը: Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել երկու երկրների փոխգործակցությունը նաև միջազգային ասպարեզում, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջանակներում Հնդկաստանի աջակցությունը Հայաստանին և շնորհակալություն հայտնել դրա համար:

Երկու երկրների միջև կապերի խորացման և համագործակցության ընդլայնման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի հերթական նիստը նախատեսվում է այս տարեվերջին անցկացնել Երևանում: Տիգրան Սարգսյանը նշել է, որ դա լավ առիթ է նոր թափ հաղորդելու փոխգործակցությանը, և առաջարկել է ներկայացնել հնդկական կողմից քննարկման համար նախընտրելի հարցերը օրակարգում ներառելու համար, ինչպես նաև որոշակիացնել հանձնաժողովի հնդկական կողմի համանախագահի թեկնածությունը: Երկկողմ համագործակցության առաջնահերթ ուղղությունների թվում երկուստեք նշվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, ոսկերչության և ադամանդագործության, գիտության, կրթության և մշակույթի ոլորտները: Կողմերն անդրադարձել են նաև Երևանում «Հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցողական կենտրոնի» հիմնադրման կարևորությունը: Դեսպան Ռինա Պանդեյը տեղեկացրել է, որ հետագայում նման կենտրոններ նախատեսվում է ստեղծել նաև Հայաստանի մարզերում: Ըստ նրա, Հնդկաստանի կառավարությունն ամեն տարի երկրի բուհերում կարճաժամկետ ուսումնական դասընթացներին մասնակցելու հնարավորություն է ընձեռում հայ մասնագետներին, ընդ որում` այդ նպատակով հատկացված տեղերն ամբողջովին օգտագործվում են: Նա գոհունակությամբ նշել է, որ հայերը սիրով են հատաքրքրվում հնդկական մշակույթով և իմաստասիրությամբ և առաջիկայում նախատեսվում է ևս երկու երկարաժամկետ մշակութային դասընթացներ կազմակերպել հայ մասնագետների համար:

Հանդիպմանը ՀՀ վարչապետը և Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են Դելիում հայ-հնդկական գործարար համաժողովի կազմակերպման հարցին ևս, որն ըստ դեսպանի, ամենայն հավանականությամբ, կկայանա այս տարվա աշնանը: Կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև գործարար կապերի խթանումն ու զարգացումը` Տիգրան Սարգսյանը հայտնել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը` հնարավորինս աջակցելու այդ ծրագրին:

Զրույցի ընթացքում կարևորվել է նաև համագործակցության սերտացումը երկու մայրաքաղաքների` Երևանի ու Դելիի միջև: Գոհունակությամբ նշվել է, որ ներկայումս այդ նպատակով նախապատրաստվում է Երևանի քաղաքապետի այցը Հնդկաստան:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ