Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 հունիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոիրոլոյին: Անդրադառնալով Հայաստանում 2008-2012թթ. զարգացման քաղաքականության տարբերակների ընտրության վերաբերյալ Համաշխարհային բանկի զեկույցին, վարչապետը նշել է, թե այդ փաստաթղթում կան չափազանց հետաքրքիր առաջարկություններ, որոնք կարող են որոշակիորեն օգտակար լինել և թարմություն մտցնել կառավարության ծրագրերում: Տիկին Դաուսեթ-Կորիոլոն վերահաստատել է Հայաստանի հետ ՀԲ-ի համագործակցության պատրաստակամությունը, ընդգծելով, որ շատ տպավորված է ՀՀ նախագահի քաղաքական հայտարարություններով և ցանկանում է ՀՀ կառավարության ղեկավարի հետ քննարկել այն առաջնահերթությունները, որոնք կարող են առաջիկա տարիներին դառնալ կառավարության և բանկի համագործակցության հիմքը:

Վարչապետը, համագործակցության արդյունավետության տեսանկյունից կարևորել է կառավարության` իբրև ընդհանուր մոտեցումներով և ծրագրերով միասնական թիմի, գործակցությունը ՀԲ-ի հետ, և նշել է երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացման ճանապարհին բանկի աջակցության անհրաժեշտությունը: Ընդգծելով, որ կառավարության ծրագրում առաջնահերթություններն արդեն ամրագրված են, Տիգրան Սարգսյանը խոսել է հատկապես կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, կենսաթոշակային համակարգի բարեփոխումների, հարկային, մաքսային ոլորտներում վարչարարության կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հավակնոտ ծրագրերի իրագործման, էլեկտրոնային կառավարման ներդրման և տեղեկատվական հասարակության ձևավորման ուղղությամբ նախատեսվող ծրագրերում ՀԲ-ի աջակցության կարևորության մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև վերանայման գործընթացում գտնվող Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին, համակարծիք լինելով այս գործընթացում փաստաթղթի բովանդակությունը միաժամանակ վերնագրին համապատասխան դարձնելու հարցում, որն ըստ նրանց, կարող է լինել զարգացման ծրագիր կամ այլ նմանատիպ ձևակերպմամբ:

ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել ՀԲ-ի տարածաշրջանային տնօրենին` արդյունավետ քննարկումների և համագործակցության պատրաստակամության համար ու մաղթել հաջողություններ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ