Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 հունիսի 2008


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվելիք ութերորդ հատկացման հայտի և կից փաստաթղթերի փաթեթը: Այն ներառում է հատկացման հայտը և եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը, հատկացման նախապայմանների, գնումների կատարման հաշվետվությունները, աշխատանքային պլանը, ինչպես նաև ամփոփ հաշվետվությունն ու ցուցանիշների վերահսկման աղյուսակը: Նշվել է, որ հատկացումների ութերորդ հայտով «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը նախատեսում է գալիք եռամսյակի (2008թ. հուլիս-սեպտեմբեր) համար ՀՄԿ-ից ստանալ 14 մլն 165,030 հազար ԱՄՆ դոլար: Ութերորդ հատկացման հայտով նախատեսված ծախսերը` ըստ ծրագրի բաղադրիչների կբաշխվեն հետևյալ կերպ. Գյուղական ճանապարհների վերականգնում` 10 մլն 338 հազար 943, Ոռոգվող գյուղատնտեսություն` 4 մլն 610 հազար 148, Մոնիտորինգ և գնահատում` 167 հազար 178, Ծրագրի կառավարում և վերահսկում` 876 հազար 227 ԱՄՆ դոլար: Նշվել է նաև, որ ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ ծրագրի փաստացի և կանխատեսվող (հունիս ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 17 մլն 76 հազար 919 ԱՄՆ դոլար:


Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից վավերացվելուց հետո, ութերորդ հատկացման հայտի փաթեթը կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային:


Խորհուրդը քննարկել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի շինարարական աշխատանքների վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը, ըստ որի այդ աշխատանքների իրականացման համար համապատասխան համաձայնագրով ընդգրկված է 61 մլն ԱՄՆ դոլար: Նշվել է, որ ծրագրի առաջին փաթեթում նախատեսված 272.9 կմ ճանապարհների վերականգնման 6 պայմանագրերի սեղմ ժամկետում հաստատման դեպքում հնարավոր կլինի դրանք ավարտել նախատեսված ժամկետում` 2009թ. նոյեմբերին:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի շրջանակներում իրականացված «Ճանապարհների կատարման վրա հիմնված պահպանման և շահագործման գործող համակարգի վերանայում և բարելավում» խորհրդատվական ծառայությունների մատուցման արդյունքում խորհրդատուի կողմից ներկայացված առաջարկությունները, «Ճանապարհների ընթացիկ և պարբերական պահպանման երկարաժամկետ պլանի մշակում» խորհրդատուի ընտրության համար կարճ ցուցակի և առաջարկ ներկայացնելու հրավերը:


Խորհուրդը հաստատել է «Երրորդ կարգի ոռոգման ջրանցքների վերականգնման նախագծում և շինարարության վերահսկում» խորհրդատվական մրցույթի համակցված տեխնիկական և ֆինանսական գնահատման արդյունքները, «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում» խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծը ևս:


Կառավարման խորհուրդը հաստատել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջև կնքված իրականացման պայմանագրի փոփոխությունը, որի նպատակն է լրացուցիչ 2 մլն 100 հազար դրամ հատկացնել ծառայությանը` 2008-2009թթ. համայնքների հետազություն անցկացնելու համար:


Որոշվել է նաև դադարեցնել «Յոթ ջրամբարների կառուցման/վերականգնման նպատակով վերջնական նախագծում և շինարարության վերահսկում» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման գործընթացը: Նշվել է, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչն ու մշակել նոր ծրագիր, որում կընտրվեն տեխնիկական հետազոտությունների ընթացքում ուսումնասիրված առավել առաջնային և արդյունավետ ենթակառուցվածքները: Բաղադրիչի վերանայման աշխատանքները կավարտվեն ս/թ հունիսին և վերջնական արդյունքները կներկայացվեն կառավարման խորհրդի և «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հաստատմանը:


Նիստում կառավարման խորհրդին տեղեկատվություն է ներկայացվել նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի (ՇԽ) գործունեության, մասնավորապես` վերջինիս կանոնակարգի և Շահառուների խորհրդի 2007-2008թթ. անդամների կազմի վերաբերյալ:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ