չորեքշաբթի, 25 սեպտեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարարյանն ընդունեց Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախաահի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլուն և նրա լխավորած պատվիրակությանը:
ոհունակությամբ նշելով վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի իշխանությունների միջև փոխադարձ կապերի աշխուժացման փաստը, վարչապետ Անդրանիկ Մարարյանը հավաստեց, որ դա լավ նախադրյալներ է ստեղծում ինչպես ընդհանուր տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ հիմնախնդիրների արդյունավետ քննարկման և լուծման համար: Մասնավորապես, անդրադառնալով ջավախահայության խնդիրներին, վարչապետը վերստին հաստատեց դրանց լուծման որոշակի ծրարի անհրաժեշտությունը, որին Հայաստանի կառավարությունը պատրաստ է հնարավորինս իր աջակցությունը ցուցաբերել: Անդրանիկ Մարարյանը ուշադրություն հրավիրեց հատկապես Ջավախքում աշխատատեղերի ստեղծման, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, հումանիտար բնույթի հիմնահարցերի լուծման վրա:
Ջավախքի նահանապետ Թեյմուրազ Մոսիաշվիլին շնորհակալությամբ ընդունելով Հայաստանի վարչապետի այդ մոտեցումը, ներկայացրեց սեպտեմբերի սկզբներին Վրաստանի կառավարության ընդունած Ջավախքի նահանի սոցիալ-տնտեսական զարացման ծրարի հիմնական դրույթները՝ նշված բոլոր ոլորտներում նախատեսված միջոցառումներով ու ֆինանսավորման աղբյուրներով, որի իրաործման համար նախաահ Էդ. Շեվարդնաձեն որոշակի հանձնարարականներ է տվել բոլոր նախարարություններին ու երատեսչություններին:
Զրույցի ընթացքում վարչապետն առաջարկեց դիտարկել նաև Ախալքալակում ՀՀ հյուպատոսության բացման առաջարկությունը՝ համատեղ ծրարի կատարման ընթացքին ավելի մոտիկից հետևելու նպատակով:
Հանդիպումից հետո Ջավախքի նահանապետ Թեյմուրազ Մոսիաշվիլին կառավարությունում լրարողների հետ հանդիպմանը մանրամասնեց նահանի զարացման ծրաիրը և պատասխանեց նրանց հարցերին: