Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 27 սեպտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՌԴ Սարատովի նահանգապետ Դմիտրի Այացկովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը, որին ներկա են եղել նաև ՀՀ կառավարության անդամներ, երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված Մեծ պայմանագրի շրջանակներում համագործակցության բավականին ներուժ կա, այդ թվում‘ երկու երկրների առանձին վարչական տարածքների միջև։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առաջարկել է ըստ առանձին ոլորտների ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, դիտարկել փոխգործակցության բոլոր հնարավորությունները և անելիքները որոշակիացնելուց հետո հստակ ժամկետներ ամրագրել, որպեսզի աշխատանքը և դրա արդյունքը առարկայական լինեն։ Անդրանիկ Մարգարյանը նշել է նաև, որ դրա համար բոլոր անհրաժեշտ նախադրյալները կան. ստեղծված է իրավական դաշտը, կա երկկողմ ցանկություն և քաղաքական կամք։ Նահանգապետ Այացկովը, միանգամայն համամիտ լինելով վարչապետի մոտեցմանը, ավելացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով լուրջ հիմքեր են դրվել սերտ համագործակցության համար, որին լրացուցիչ խթան է հանդիսացել նաև նախագահ Ռ.Քոչարյանի այցը Սարատով։ Նա վարչապետին է փոխանցել Սարատովի‘ մոտ 30 հազարանոց հայ համայնքի ջերմ ողջույնները և գոհունակությամբ խոսել մեր հայրենակիցների, իբրև իր երկրի օրինապահ քաղաքացիների, մասին։ Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամներին առաջարկվել է այցելել Երևանում օրերս բացված գյուղմթերքի ցուցահանդես, տեղում ծանոթանալ հայկական արտադրանքին և հետագայում էլ գործարար-համաժողովների, երկու երկրների գործարարների ակտիվ շփումների, ցուցահանդեսների միջոցով համագործակցությանը գործնական հարթություն տեղափոխել։ Հյուրերի կողմից առաջարկը սիրով ընդունվել է։ Վարչապետի հետ հանդիպումից հետո Սարատովի նահանգապետ պրն Այացկովի և ՀՀ գյուղնախարար Դավիթ Զադոյանի միջև կառավարությունում ստորագրվել է Սարատովի նահանգի և Հայաստանի կառավարության միջև երկկողմ համագործակցության մասին համաձայնագրի արձանագրությունը։
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ