Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 հունիսի 2008


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Այբ» ակումբի և կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են «Այբ» ակումբի հիմնադիրների խորհրդի նախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Յանը (Ռուսաստան), հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Այբ» ակումբի անդամ Կարո Սարգսյանը (Ռուսաստան), «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Այբ» ակումբի անդամ Մեսրոպ քհն. Արամյանը (Հայաստան), հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և «Այբ» ակումբի անդամներ` Հայաստանից և արտերկրից:


Վարչապետը ողջունել է «Այբ»-ի ներկայացուցիչներին կառավարությունում` պատրաստակամություն հայտնելով քննարկել այն բոլոր գաղափարները, որ առաջ են քաշում «Այբ» ակումբն ու կրթական հիմնադրամը: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է.


«Ցանկանում եմ հանդիպումն սկսել Արիստոտելի այն արտահայտությունից, որով ղեկավարվում է ձեր կազմակերպությունը` բոլոր մարդիկ իրենց բնությամբ փափագում են իմանալ: Ի՞նչ է դա նշանակում. այն, որ մարդկանց ի սկզբանե տրվում է իմանալու ձգտումը, և դա Աստծու կողմից տրված մի առաքելություն է մարդու համար, որը հետապնդում է նրան ողջ կյանքի ընթացքում: 21-րդ դարում մենք առավելապես զգում ենք դրա անհրաժեշտությունը: Կյանքն այնքան արագ է փոփոխվում, որ իմանալու առաքելությունը դառնում է կարևորագույն առաքելություններից մեկը մարդ արարածի համար, և չափազանց կարևոր է, որ այս նոր միջավայրում մենք կարողանանք այնպիսի մթնոլորտ և մշակույթ ձևավորել հասարակության մեջ, որ կրթությունը, գիտելիքը լինեն կարևորագույն արժեք, կարողանանք երիտասարդներին դաստիարակել այդ մթնոլորտում, և մարդը չկարողանա իրեն պատկերացնել առանց այդ գործընթացի: «Այբ»-ի կարևորագույն առաքելությունը ես տեսնում եմ նրանում, որ անհրաժեշտություն կա այդ նոր մտածողությունը ներդնել և ձևավորել այդ նոր միջավայրը: Այսինքն` «Այբ» ակումբի անդամներն իրենց սեփական օրինակով, իրենց ակումբով և հիմնադրամով փորձելու են ապացուցել, որ Հայաստանում դա հնարավոր է իրականացնել, և լավագույն ձևերով, որոնք համապատասխանում են աշխարհի լավագույն չափանիշներին: Ավելին` այդ լավագույն փորձն ուսումնասիրելով, քաջ գիտակցել, որ նաև տեղայնացնելու խնդիր կա, որպեսզի կարողանանք մեր ազգային առանձնահատկություններին համապատասխան միջավայր ձևավորել և դրանով իսկ ինտեգրվել ժամանակակից աշխարհին: Այդ առումով մեզ համար չափազանց կարևոր և ողջունելի է «Այբ»-ի նախաձեռնությունը` ե՛ւ այդպիսի յուրահատուկ ակումբի ձևավորման առումով, ե՛ւ հիմնադրամի առումով: Այն միջավայրը, որ դուք ծրագրում եք ստեղծել, որտեղ, ըստ էության, կյանքը, կրթությունը և մշակույթը միահյուսվում են, և ժամանակակից մարդու դաստիարակման համար նոր միջավայր է ստեղծվում, չափազանց ողջունելի նախաձեռնություն է, որն ստանալու է կառավարության ամենայն աջակցությունը: Մենք մտադիր ենք ձեր այս փորձը, որը, համոզված ենք, կարճ ժամանակում հաջողված կլինի, տարածել Հայաստանով մեկ` ցուցադրելով այն դրական արդյունքները, որ կարող ենք ձեզ հետ միասին ստանալ»:


Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացվել են «Այբ»-ի գործունեությունն ու ապագա ծրագրերը: Նշվել է, որ «Այբ»-ը հիմնադրվել է 2006թ.` մարդկանց կողմից, ովքեր սեփական ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և կամենում են միասնական ներդրմամբ ստեղծել բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր` հասարակությանը համախմբելով կրթության զարգացման գաղափարի շուրջ, նպատակ ունենալով ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կրթությունն ընկալվում է իբրև կարևորագույն արժեք և անհրաժեշտություն` ամբողջ կյանքի ընթացքում: Այդ նպատակների իրականացման համար ստեղծված «Այբ» կրթական հիմնադրամը, ըստ «Այբ»-ի ներկայացուցիչների, բազմաբնույթ գործունեություն է ծավալում կրթության ոլորտում` մշակելով կրթական բարեփոխումների ծրագրեր, նախագծելով և հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր, աջակցելով Հայաստանի շնորհաշատ երեխաներին և այլն:


Հյուրերը ՀՀ վարչապետին առավել հանգամանորեն ծանոթացրել են «Այբ կրթական հանգույց» ծրագրին, դրա նպատակներին, հայեցակարգին և իրականացման փուլերին: Նրանք ընդգծել են, որ այն հիմնադրամի կարևորագույն և խոշորածավալ ծրագիրն է, որը լինելու է Հայաստանում առաջին դպրոցական ավանը` իր բոլոր առանցքային բաղադրիչներով` դպրոց, եկեղեցի, մեդիա արվեստների կենտրոն, սպորտային համալիր, արվեստանոցներ և արհեստանոցներ, հանրակացարաններ, այգիներ և այլն: Նախաձեռնության հեղինակների ներկայացմամբ, «Այբ»-ը նպատակ ունի ոչ միայն ստեղծել 21-րդ դարի չափանիշներին համապատասխան դպրոց, այլև այդ դպրոցի շուրջ ձևավորել կրթությունը ինքնագիտակցող հասարակության միկրոմոդել` կրթվող համայնք: «Այբ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մոտ 800 աշակերտի համար նախատեսվող «Այբ կրթական հանգույցը» կառուցվելու է Երևանում, Թբիլիսյան խճուղուն հարող հողատարածքի վրա և ունենալու է եռաստիճան համակարգ` տարրական, միջին և ավագ դպրոցներով:


ՀՀ վարչապետը, չափազանց կարևորելով և ողջունելի համարելով ներկայացված ծրագրերը, հաջողություն է մաղթել «Այբ» ակումբին և հիմնադրամին` իր առաքելության իրականացման գործում:


Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ