Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 հունիսի 2008

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի են ունեցել տարածքային զարգացման և բնապահպանական, ֆինանսատնտեսական, սոցիալական և պետաիրավական նախարարական կոմիտեների նիստեր, որոնք վարել է հիշյալ կոմիտեների նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Առանձին բնագավառներում քաղաքականության մշակման ու իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծված կոմիտեներն իրենց նիստերում քննարկում և նախապատրաստում են որոշումների նախագծեր` ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու համար:

Մասնավորապես, ֆինանսատնտեսական կոմիտեի այսօրվա նիստում քննարկվել են հանրային ֆինանսների կառավարման համակարգի մասնագետների ուսուցման, շարունակական վերապատրաստման և որակավորման համակարգի ներդրման ռազմավարության, կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի ձևի և վարման կարգի, գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ որոշումների նախագծեր: Ֆինանսատնտեսական ոլորտին առնչվող ավելի քան մեկ տասնյակ այլ հարցերի թվում, կոմիտեն քննարկել է նաև կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ծրագրի, Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների նախագծերը, ինչպես նաև Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի «Գերազանցության կենտրոն» համազգային նախագծի հայեցակարգի նախագիծը:

Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ծրագրի նախագիծը ներկայացնելիս, նշվել է, որ փաստաթուղթը ներառում է բարեփոխումների հիմնական սկզբունքները, ռազմավարական ուղղությունները:

Մինչև հարցի քննարկմանն անցնելը, վարչապետը ներկայացրել է նախորդ երեք տարիների ընթացքում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ծրագրի մշակման ուղղությամբ կառավարությունում կատարված աշխատանքը: Նա նշել է, որ ՀՀ վարչապետի կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավվել են բոլոր շահագրգիռ նախարարությունների, նաև ԿԲ-ի ներկայացուցիչները, լուրջ տեխնիկական օժանդակություն է ստացվել ՀԲ-ի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից, կազմակերպվել են տասնյակ սեմինարներ, հանրային քննարկումներ, որի ընթացքում հստակեցվել են հայեցակարգային մոտեցումները` թե ի՞նչ մոդել պետք է որդեգրի Հայաստանի Հանրապետությունը: Ըստ կառավարության ղեկավարի, այդ մոդելի շուրջ արդեն կա համաձայնություն: Այն հաշվի է առնում կենսաթոշակային բարեփոխումների ժամանակակից աշխարհի փորձն ու նաև հնարավորություն է ստեղծում համադրելու պարտադիր կուտակային համակարգի ներդրումը սոցիալական համերաշխության սկզբունքի հետ: Վարչապետի խոսքով, տասնյակ վարկածներ են քննարկվել, որպեսզի կարողանանք ընտրել Հայաստանի Հանրապետության համար արդյունավետ տարբերակ: Ըստ վարչապետի, մի կողմից` մենք պետք է ապահովենք մինչև 2012թ. մեր ստանձնած պարտավորությունները կենսաթոշակների բարձրացման ուղղությամբ, որպեսզի նվազագույն կենսամակարդակի հետ համեմատած, ունենանք այնպիսի կենսաթոշակ, որն ապահովի առնվազն աղքատության շեմից 1.5 անգամ ավելի բարձր կենսաթոշակ, և մյուս կողմից` ստանձնելով այդպիսի պարտավորություն, որն ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում, պետք է իրականացնենք պարտադիր կուտակային համակարգի ներդրման հայեցակարգ` այս պարտավորությունների հետ զուգահեռաբար: Նպատակը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություն ապահովելն է` թոշակային տարիքից հետո. «Բազմաթիվ սուր հարցեր են եղել այս երեք տարիների ընթացքում, սկզբունքային կոնցեպտուալ հարցեր, որոնք տարբեր փուլերով` քաղաքական, մասնագիտական քննարկումների, ՀԲ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ քննարկումների միջոցով կարողացել ենք հստակեցնել: Այսինքն` ընդհանուր հայեցակարգն այսօր պատրաստ է: Բնականաբար, կան բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, որոնք դեռևս քննարկման և շտկելու կարիք ունեն: Ամենասկզբունքային հարցն այն է` թե որքանո՞վ ենք մենք պատրաստ այս հայեցակարգը ներդնելու: Այսինքն` ենթակառուցվածքները որքանո՞վ են պատրաստ, ինչպե՞ս ենք իրականացնելու վարչարարությունը, լինելու՞ է, արդյոք, միասնական հարկ, սոցիալական հարկ, թե՞ պահպանելու ենք առանձին եկամտահարկ, առանձին սոցիալական հարկ և մի շարք այդպիսի տեխնիկական բնույթի խնդիրներ կան: Բայց ես կարծում եմ, որ այսօր այդ հարցերն անպայման պետք է հնչեցնել և քննարկել, որպեսզի կարողանանք արագ առաջ ընթանալ»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը մերժելի է համարել կուտակային համակարգի ներդրումը` ֆինանսական շուկայի զարգացման բաղադրիչ դիտելու մոտեցումը. «Մենք քննարկում ենք նորմալ, ընդունելի կենսաթոշակային համակարգ ձևավորելու հայեցակարգ»,- ընդգծել է վարչապետը:

Քննարկման արդյունքում ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ արծարծված բոլոր խնդիրները, նախատեսված ծրագրային միջոցառումները պետք է դառնան քննարկման առարկա, որի համար կսահմանվի ժամանակացույց: Մինչև վերջնական որոշում ընդունելը, ըստ վարչապետի, պետք է հստակ պատկերացնել, թե մեր գերատեսչություններն ի՞նչ ծավալի աշխատանք պետք է կատարեն:

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների հարցի քննարկման ժամանակ ընդգծվել է մեր երկրում գործարար միջավայրի բարելավման նպատակով բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: «Մենք ձեզ հետ եկել ենք համաձայնության բոլոր կետերի վերաբերյալ: Հստակ նշված են միջոցառումներն ու ժամկետները, որոնք պետք է իրականացնենք, որպեսզի բիզնես միջավայրի ցուցանիշով էապես բարելավենք մեր դիրքը»,- ամփոփելով քննարկման արդյունքները, նշել է վարչապետը:

Կոմիտեի նիստում քննարկվել է նաև «Գյուղատնտեսական մթերքների ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հարցի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների տարբեր տեսակետները լսելուց հետո, որոնք վերաբերել են հավաստագրի տրամադրման ոչ այնքան բարձր վճարի սահմանմանը կամ առհասարակ խորհրդանշական վճարը հանելուն, վարչապետն ընդգծել է. «Մեր խնդիրն է` պաշտպանել փոքր և միջին ձեռնարկատերերին ու նրանց համար խոչընդոտներ չստեղծել: Եթե գյուղացու համար պրոբլեմ ենք ստեղծում, ուրեմն հավաստագրի տրամադրման վճարի չափը պետք է զրո սահմանել, բայց եթե իսկապես այդ ծառայությունը մատուցվում է, մենք չենք ասում ծառայությունը ձրի մատուցեք»: Սակայն, ըստ Տիգրան Սարգսյանի, թուղթ վաճառելու համար պետք է գին չսահմանել:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ