Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 հունիսի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 14 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 29 դպրոցի համակարգչային դասարանի բարեկարգում» ծրագիրը.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող` «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում` Գևորգյան ճեմարանի նոր մասնաշենքի, Եղիշե Մանուկյանի գրադարանի շենքի, նորակառույց վարչական շենքի և «Կլոր սեղան» կազմակերպության մասնաշենքի ինժեներաերկրաբանական հետազոտությունների և տեղագրագեոդեզիական հանույթային աշխատանքների իրականացում» ու «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Արաբկիրի հայորդաց տան սաների ուսումնակրթական պայմանների բարելավում» ծրագրերը:

Հաստատվել են նաև Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում իրականացվող «Ֆոտոէլեկտրական մոդուլների կոնցենտրատորների պոլիակրիլային ֆրենելի ոսպնյակների վրա օպտիմալ նստեցման պրոցեսների ուսումնասիրություն» ծրագիրը, «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Սյունիքի մարզի Կապան քաղաքի N 13 նախակրթարանի վերանորոգում», «Ներառական ուսուցում», «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում», «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Տավուշի մարզում», «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Սիսիանի — Գորիսի տարածաշրջաններում», «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Ստեփանավանի տարածաշրջանում» ու «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի Հովունի ու Մարմաշեն գյուղերի կարիքավոր բնակչությանը» ծրագրերը:

Հունաստանի «Քրես» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի նպատակն է ժամանակակից արևային ջրատաքացման համակարգերի տեղադրման միջոցով բարելավել կոմունալ-կենցաղային պայմանները սոցիալական բնույթի հանրային երկու հաստատություններում:

«Երևանի Ռոտարի ակումբ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի թիվ 16 մանկապարտեզի տանիքի վերանորոգումը, իսկ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականավցող «Բարեկեցիկ պայմաններ» ծրագրի նպատակն է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կենտրոնի շահառուների համար բարեկեցիկ և հիգիենիկ պայմանների ստեղծումը:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ