երկուշաբթի, 23 հունիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Կարեն Մաթևոսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Արթուր Աֆրիկյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ: