Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 հունիսի 2008



Այսօր կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Խորհուրդը քննարկել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2008-2012թթ. միջոցառումների ծրագրի (ՀՌԻՄԾ) նախագծի 1-ին գլխի, կոռուպցիոն հանցագործությունների մոնիտորինգի ցուցանիշների, անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց շրջանակը կրճատելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախագծերի, ինչպես նաև Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) երաշխավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ հարցերը:


ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2008-2012թթ. միջոցառումների ծրագրի առաջին գլխի քննարկման ժամանակ նշվել է, որ այն վերաբերում է 2003-2007թթ. Հայաստանում իրականացված հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքներին: Փաստաթուղթը ներառում է մեր երկրում կոռուպցիայի մակարդակի գնահատականը, գերիշխող տեսակները, բնագավառներն ու ոլորտները, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա միջոցառումների իրականացման 2003-2007թթ. ծրագրի արդյունքները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը:


Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մհերյանը նշել է, որ կոռուպցիայի ընդհանուր մակարդակի գնահատման ցուցանիշներով մեր երկիրն առավել բարենպաստ դիրքերում է ԱՊՀ երկրների շարքում, սակայն էապես զիջում է Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրների համապատասխան ցուցանիշներին: Գևորգ Մհերյանի ներկայացմամբ, նշված տարիներին ՀՌԻՄԾ-ն առավելապես կողմնորոշված է եղել կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների,  նոր ինստիտուցիոնալ կառույցների, օրենսդրական դաշտի կատարելագործմանը` կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության լայն մասնակցությունը և հակակոռուպցիոն միջոցառումների մոնիտորինգի դերը: Ընդհանուր առմամբ, ռազմավարության 2003-2007թթ. միջոցառումների ծրագրի շրջանակներում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ ընդունվել են ավելի քան հինգ տասնյակ օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, ընդունվել և վավերացվել են կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կարևորագույն կոնվենցիաներն ու համաձայնագրերը, երկիրն անդամակցել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցությունն ապահովող ամենահեղինակավոր կազմակերպություններին, զգալի աշխատանքներ են իրականացվել կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ուղղությամբ:


Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը հանգամանորեն անդրադարձել է նաև 2003-2007թթ. կատարված աշխատանքներում տեղ գտած բացերին ու թերություններին, նշելով, որ ծրագիրը չի ներառել կոռուպցիայի դեմ պայքարի հստակ չափելի և հասանելի նպատակներ ու խնդիրներ, կողմնորոշված չի եղել որոշակի արդյունքների ստացմանը: Նշվել է նաև, որ ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության, ծրագրերի համակարգման և մոնիտորինգի համակարգը դեռևս ձևավորման փուլում է, այն ամրագրված չէ նաև գործուն մեխանիզմներով: Հանձնարարվել է` հակակոռուպցիոն նոր ռազմավարության ծրագրի մշակման աշխատանքային խմբի հետ համատեղ, ուսումնասիրել կոռուպցիայի գնահատման նպատակով մոնիտորինգի իրականացման աշխարհում գոյություն ունեցող մեթոդիկաները` առաջարկելով ՀՀ-ի համար դրանցից առավել ընդունելին, որի հիման վրա այնուհետ Հայաստանում կանցկացվի մոնիտորինգ:


Խորհուրդն ի գիտություն է ընդունել կոռուպցիոն հանցագործությունների մոնիտորինգի ցուցանիշների մասին ներկայացված տեղեկատվությունը:


Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի երաշխավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ նշվել է, որ GRECO-ի հերթական` 38-րդ լիագումար նիստում ընդունվել է գնահատման առաջին և երկրորդ փուլերի ընթացքում ՀՀ-ին արված առաջարկությունների կատարման ընթացքի (համապատասխանության) զեկույցը, որի համաձայն 12 առաջարկություններ համարվել են կատարված: Հայաստանի Հանրապետությունը, ըստ զեկույցի, 9-ը մասնակի կատարված և 3 չկատարված առաջարկությունների վերաբերյալ պետք է լրացուցիչ տեղեկություններ ներկայացնի մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ը:


Քննարկելով անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց շրջանակի կրճատմանն ուղղված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների խնդիրը, խորհուրդը հավանություն է տվել «Նոտարիատի մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքների և ՀՀ ընտրական օրենսգրքի համապատասխան մի շարք հոդվածները կամ դրանց մասերը ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը նոր խմբագրմամբ շարադրելու վերաբերյալ օրինագծերին:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ