Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 հուլիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել բնապահպանական խնդիրներով զբաղվող Հասարակական էկոլոգիական դաշինքի անդամների հետ` քննարկելու բնապահպանական խնդիրներ, մասնավորապես` Հայաստանի կայուն զարգացման հիմնահարցերը, Երևանում քաղաքաշինության և էկոլոգիական իրավիճակը, Սևանա լճի հիմնախնդիրները և ՀՀ կենսաբազմազանության պահպանության, հատուկ պահպանվող տարածքների, անտառների հետ կապված խնդիրները: ՀԿ-ների ներկայացուցիչները նշել են, որ հիշյալ բոլոր խնդիրներն անհրաժեշտ է դիտարկել կայուն զարգացման հայեցակարգի ներքո և լուծումներ գտնել Հայաստանի կողմից ստանձնած կայուն զարգացման պարտավորությունների շրջանակներում: Նրանք կարևորել են դեռևս 2002թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի գործունեության ակտիվացումը:

Առկա խնդիրներն ամբողջ սրությամբ և հանգամանորեն ներկայացնելուց հետո, էկոլոգիական դաշինքի անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին` բնապահպանական խնդիրներին հետևողականորեն ուշադրություն դարձնելու և դրանք հասարակական կազմակերպությունների հետ քննարկելու, համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամության համար, նշելով, որ մինչ այժմ ՀԿ-իշխանություններ ոչ արդյունավետ համագործակցության արդյունքում են առաջացել նշված տագնապահարույց խնդիրների մեծ մասը:

Հիշելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` վերջերս ՀՀ ԳԱԱ-ում արված շեշտադրումները և գոհունակություն հայտնելով այդ կապակցությամբ, ՀԿ-ների ներկայացուցիչները համաձայնել են, որ այս ոլորտում կուտակված բազմաթիվ խնդիրները հնարավոր կլինի լուծել համակարգային փոփոխությունների, օրենքի գերակայության և կառավարման գիտական հիմքերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ աշխատանք տանելու պարագայում:

Ամփոփելով հանդիպումը, վարչապետն ասել է, որ ինքը ևս մտահոգված է ներկայացված խնդիրներով և մի շարք հարցերում իրեն համարում է բնապահպանական ՀԿ-ների համախոհը: Որպեսզի համագործակցությունը լինի ինստիտուցիոնալ և արդյունավետ, Տիգրան Սագսյանը ևս կարևորել է ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի աշխատանքի ակտիվացումը, խոստանալով պարբերաբար խորհրդի նիստեր հրավիրել և համատեղ ձևավորել քննարկվելիք հարցերի օրակարգը: Վարչապետն ընդունել է ևս մի քանի ՀԿ-ների ներգրավմամբ խոհրդի կազմն ընդլայնելու մասին Էկոդաշինքի ներկայացուցիչների առաջարկը:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ