Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 հուլիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, մշակույթի նախարարները: Այցի շրջանակներում Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, կմասնակցի ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համատեղ նիստին, որտեղ կամփոփվեն նախարարների միջև մինչ այդ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: ՀՀ կառավարության ղեկավարն իր գործընկերոջ և համատեղ նիստի մասնակիցների հետ կայցելի նաև արցախյան հերոսամարտի զոհերի հուշարձան` հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:

Այցի շրջանակներում, ՀՀ վարչապետը կայցելի նաև Շուշի, որտեղ «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի «Արվեստի, արհեստների և զբոսաշրջության» կենտրոնում կներկայացվի մինչ այժմ հիմնադրամի կատարած աշխատանքը և կքննարկվեն հիմնադրամի գործունեության հետ կապված ռազմավարական խնդիրներ: Շուշիում ՀՀ կառավարության ղեկավարը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները նաև կշրջեն քաղաքում` կծանոթանան Շուշիի ենթակառուցվածքների վիճակին, ընթացիկ շինարարական, վերակառուցման ծրագրերին:

Վարչապետի հրավերով, այցի օրերին, ԼՂՀ-ում կլինեն նաև «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սովորենք ժողովրդավարություն» ծրագրի մասնակից շուրջ երեք տասնյակ երեխաներ` հանրապետության տարբեր մարզերից:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա հուլիսի 6-ին:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ