Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 5 հուլիսի 2008

Հուլիսի 5-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սկսվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների, էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, մշակույթի, գյուղատնտեսության նախարարները, Երևանի քաղաքապետը, ով նաև «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Կառավարական պատվիրակության այցի օրերին ԼՂՀ են ժամանել նաև ՀՀ մի շարք բանկերի ղեկավարներ՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ: Առավոտյան ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել գործընկերոջ՝ Արայիկ Հարությունյանի հետ: Այդ ընթացքում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու նպատակով ԼՂՀ կառավարությունում հանդիպել են ՀՀ և ԼՂՀ նախարարները:

Քննարկումներց հետո, ԼՂՀ վարչապետի մոտ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և երկու պետությունների կառավարությունների անդամների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն, որին հաջորդել է կառավարությունների ընդլայնված կազմով նիստ: Նիստում ամփոփվել է մինչ այդ տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքները, նախանշվել համագործակցության առաջիկա ուղղություններն ու ծրագրերը: Նիստի սկզբում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն ու նրա ղեկավարին՝ շահագրգիռ և արդյունավետ քննարկումների, համագործակցության պատրաստակամության համար, ընդգծելով, որ մինչ այժմ պարբերաբար երկու պետությունների կառավարությունների անդամների փոխայցելություններ են եղել, ԼՂՀ-ում ծրագրերի մշակման ժամանակ մշտապես նկատի է առնվել Հայաստանի փորձը, անհրաժեշտության դեպքում՝ հրավիրվել են մասնագետներ, և այսօրվա քննարկումներն այդ համագործակցության տրամաբանական շարունակությունն են:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսելով այցի նպատակի մասին՝ նշել է, որ կառավարությունների համատեղ նիստում համագործակցության ոլորտները ներառող օրակարգի ձևավորումն ու այդ օրակարգային հարցերին համատեղ լուծումներ տալն է: Գյուղատնտեսության, էներգետիկայի, կրթության և գիտության, սոցիալական, մշակույթի ոլորտներում և ֆինանսաբանկային համակարգում գործակցության ոլորտներից բացի, ըստ Տիգրան Սարգսյանի, այցի ընթացքում կքննարկվեն նաև Շուշիի վերականգնման խնդիրները: ՀՀ վարչապետը կարևորել է երկրորդ սերնդի բարեփոխումների հայեցակարգը նաև ԼՂՀ-ում ներդնելը. «Մենք Հայաստանում ունենք նոր նախաձեռնություններ, որոնք արդեն իսկ տալիս են դրական արդյունքներ: ՀՀ նախագահն իր նախընտրական ծրագրում առաջ է քաշել այն գաղափարը, որ պետք է կարողանանք առավելագույնս արդյունավետ օգտագործել ամբողջ հայության ներուժը, ինչը նշանակում է, որ առաջին հերթին պետք է մեր հայրենակիցներին ցույց տանք այն ոլորտները, ծրագրերը, որտեղ նրանք կարող են ներդրումներ կատարել: Չպետք է միայն ապավինենք պետական միջոցներին, այլ բարենպաստ միջավայր ստեղծենք մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար: Այս քննարկումների արդյունքում պետք է ունենանք ճիշտ տնտեսական խթանների հայեցակարգ, որպեսզի ԼՂՀ-ում գործարարությամբ զբաղվելը լինի ձեռնտու, եկամտաբեր, և հաջողված պատմությունները նպաստեն նորանոր ներդրումների ներգրավմանը», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա կարևորել է նաև ԼՂՀ-ում երկարաժամկետ ծրագրերի, 2-3 մրցակցային առավելությունների մշակման և բրենդավորման անհրաժեշտությունը, ինչպիսին, օրինակ, կարող է լինել գյուղատնտեսական տուրիզմը: Ընդհանրապես, ըստ ՀՀ և ԼՂՀ վարչապետների, Արցախում գյուղատնտեսությունն ունի մեծ պոտենցիալ: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այս ոլորտն առաջ տանող խթանները, շարժիչ մոդելը, սկզբունքները պետք է պարզ և հասկանալի լինեն ինչպես երկու պետությունների կառավարություններին, այնպես էլ ԼՂՀ-ի գյուղացիներին, և դրանք պետք է նախապես հայտարարվեն: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԼՂՀ վարչապետն ունի հավակնոտ ծրագրեր, որը ոգևորիչ է նաև Հայաստանի կառավարության համար և հույս է հայտնել, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ այդ ծրագրերը կյանքի կկոչվեն՝ ապահովելով ԼՂՀ զարգացման ավելի առաջանցիկ տեմպեր:

ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համատեղ նիստում նախարարները ևս ներկայացրել են իրենց ոլորտների խնդիրները, դրանց լուծմանն ուղղված փոխգործակցության ուղղությունները և զարգացման ծրագրերը: Նիստից հետո երկու պետությունների կառավարությունների անդամները՝ վարչապետների գլխավորությամբ, այցելել են արցախյան հերոսամարտի զոհերի հուշարձան և ծաղկեպսակ դրել զոհվածների հուշարձանին, այնուհետ մեկնել են Շուշի, որտեղ «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի «Արվեստի, արհեստների և զբոսաշրջության» կենտրոնում կներկայացվի հիմնադրամի կատարած աշխատանքի մասին հաշվետվությունը և կքննարկվեն Շուշիի վերականգնման ռազմավարական խնդիրները: ՀՀ վարչապետը հանդիպում կունենա նաև լրագրողների հետ և կառավարության անդամներին, լրագրողներին ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով ԼՂՀ-ում գտնվող «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության անդամ շուրջ 3 տասնյակ երեխաների հետ շրջայց կկատարի Շուշիում՝ ծանոթանալով քաղաքի ենթակառուցվածքի վիճակին և շինարարական ծրագրերի ընթացքին:

Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ վաղն առավոտյան ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կմասնակցի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղի ջրային ցանցի բացմանը:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ