Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 11 հոկտեմբերի 2002

Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2002-2004 թվականների ընթացքում իրականացվող 4 երկարաժամկետ և 2 կարճաժամկետ բարեգործական ծրագիր: Մասնավորապես` նիստում քննարկվեց և հաստատվեց ԱՄՆ-ի «Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիաի» հայաստանյան ներկայա֊ցուցչության կողմից իրականացվող «Օգնություն սոցիալապես անապահով ընտանիք֊ներին» ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության համայնքներին, բուժհիմնարկներին, դպրոցներին` տրամա֊դրելով բուժսարքավորումներ, բժշկական պարագաներ, դպրոցական պիտույքներ, հագուստ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Հաստատվեց «Արտաշատ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Սուրբ Հովհաննես» եկեղեցու շինարարության ծրագիրը, որի նպատակը Արտաշատի հա֊մայնքի Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալների համար հոգևոր օջախի ստեղծումն է: Հաստատվեց Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գրադարանի վերանորոգման ծրագիրը: Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող Երևանի N 22 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի մասնակի վերակառուցման և կահավորման լրացուցիչ աշխատանքների ծրագիրը, որի նպատակը ուսումնարանի ճաշարա֊նային մասնաշենքի անմխիթար վիճակում գտնվող տանիքի վերա֊նորոգումն է: Քննարկվեց և հաստատվեց «Փոքրիկ և պատանի երկրապահ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ապագա զինվոր» ծրագիր, որի նպատակն է դպրոցահասակ երեխաներին ռազմահայրենասիրական կրթություն և դաստիարակություն տալ ու նրանց ապահովել անվճար դասագրքերով, գրենական պիտույքներով և ցուցաբերել անվճար բուժօգնություն: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման և այլ հարցեր:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ