Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 15 հուլիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժեբրայիլ Ժեարային: Նշելով, որ հայ-լիբանանյան հարաբերություններն ունեն պատմական խորը արմատներ և ձևավորված ավանդույթներ, վարչապետը կարևորել է այդ ամենը պահպանելն ու զարգացնելը: Երկուստեք գոհունակությամբ է նշվել քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ ակտիվացող տնտեսական համագործակցության մասին: Այս առումով հատկանշական է համարվել ֆինանսաբանկային ոլորտում զարգացող գործակցությունը, որն արտահայտվում է Հայաստանում լիբանանյան բանկերի հաստատմամբ: Դեսպան Ժեբրայիլ Ժեարան դա պայմանավորել է նաև դեռևս ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնում ներկայիս վարչապետի գործադրած ակտիվ ջանքերով և շահագրգռությամբ: ՀՀ վարչապետը և Լիբանանի դեսպանը կարևորել են որոշակի դադարից հետո հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը և դրա շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:

Հանդիպման ժամանակ դեսպան Ժեարան ՀՀ վարչապետին ներկայացրել է նաև իր երկրի ներքաղաքական վիճակը, խոսել` օրերս ձևավորված նոր կառավարության մասին, ուրախությամբ նշելով, որ նախարարների կաբինետում երկու կարևոր պաշտոն` էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարարի և պետնախարարի, վստահվել է հայերի: Լիբանանի դեսպանը, առիթն օգտագործելով, դրվատանքի խոսքեր է ասել լիբանանահայ համայնքի մասին, ընդգծելով, որ հայերը իր երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում տարիներ շարունակ կարևոր դերակատարում են ունեցել և այժմ էլ ունեն: Վարչապետը նշել է, որ Հայաստանում ուշի-ուշով հետևում են Լիբանանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և բարեկամ Լիբանանին ցանկանում` կայունություն և հաջողություններ:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ