Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 հուլիսի 2008


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:


Հանձնաժողովը քննարկել է 8 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում», «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի N 4 ճոպանուղուն հարող դահուկուղու կառուցման աշխատանքների իրականացում» և «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի օդորակում, ջեռուցում և գազաֆիկացում» ծրագրերը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Գեղարքունիքի մարզի Ս—ան քաղաքի եկեղեցու կառուցում», ինչպես նաև «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայիններ թաղամասում խաղասենյակի կառուցում» ծրագրերը:


Նիստում քննարկվել է նաև «Հայկական Հաբիթաթ» բարեգործական հասարական կազմակերպության կողմից իրականացվող «Կառուցեք, տուն, համայնք, հայրենիք» ծրագիրը, որի նպատակն է աջակցել տնազուրկ և կարիքավոր ընտանիքներին, հարմարավետ ու մատչելի կացարանների կառուցման և վերանորոգման գործում, ինչպես նաև ԱՄՆ-ի «Հայ կրթական հիմնարկություն» Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացող` «ՀՀ Լոռու մարզի Դեբեդ գյուղի դպրոցի վերանորոգում» ծրագիրը:


Հաստատվել է Հունաստանի «Տարածքային զարգացման և ինքնակառավարման» գործակալության կողմից իրականացվող ծրագիրը ևս, որի նպատակն է Լոռու մարզի Ջիլիզա համայնքի համար 6 կվ էլեկտրահաղորդման գծի 9.5 կմ հատվածի կառուցումը:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:


 


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ