Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 հուլիսի 2008


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 10-րդ առաջնությանը մասնակցած հայկական երեք ուժեղագույն թիմերի ներկայացուցիչներին:


Հայ գիտակները ՀՀ կառավարության ղեկավարին ներկայացրել են Բաթումիում, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի թիմերի մասնակցությամբ, կայացած ինտելեկտուալ խաղերի առաջնությունում իրենց հաջողությունները, նշելով, որ նախկինում ևս առաջնության տարբեր մրցաձևերում ունեցել են հաղթանակներ` արժանանալով չեմպիոնի կոչման: Վարչապետը խոստումնալից այդ հաջողությունների կապակցությամբ շնորհավորել է հանդիպման մասնակիցներին, կարևորելով ինտելեկտուալ խաղերի նկատմամբ հասարակության մեջ և հատկապես նրա մի հատվածի` երիտասարդության շրջանում հետաքրքրության մեծացումը, որն զգալիորեն կնպաստի նրանց գիտելիքների, մտածողության զարգացմանը, ինֆորմացիայի հետ աշխատելու կարողության ավելացմանը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հայկական թիմերի հաղթանակները` մեր երկրում խաղը զանգվածային դարձնելու գործում չափազանց կարևոր են, իբրև օրինակ ներկայացնելով Տիգրան Պետրոսյանի շախմատային հաղթանակները, որոնք ոգևորում և վարակիչ էին դառնում նրա բոլոր երկրպագուների և առհասարակ, հայ հանրության համար:



Վարչապետը, հայ գիտակներին խոստացել է պետական աջակցություն ապահովել հետագա ինտելեկտուալ խաղերին, այդ թվում այս տարվա Կալինինգրադում կայանալիք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի հերթական առաջնությանը պատշաճ մասնակցության համար: Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարության ղեկավարին` մինչ այժմ ցուցաբերած մասնակցության և այն շարունակական դարձնելու պատրաստակամության համար:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ