երեքշաբթի, 29 հուլիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան ծրագրերի գլխավոր տնտեսագետ Սամիս Միտրային և նրա գլխավորությամբ գործող` ՀԲ-ի կողմից Հայաստանի պետական բյուջեի սատարման աշխատանքների վերաբերյալ փաստաթուղթը նախապատրաստած թիմի անդամներին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ի ներկայացուցիչներին` ՀՀ կառավարության առաջնահերթությունները և համահայկական ծրագրերն արտացոլող ընդգրկուն փաստաթղթի մշակման համար, նշելով, որ այն զգալի օժանդակություն է կառավարությանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել փաստաթղթում ներառված կենսաթոշակային բարեփոխումների, հարկային և մաքսային վարչարարության, էլեկտրոնային կառավարման, պետական ծախսային քաղաքականության բարեփոխումների, բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման և մի շարք ոլորտների մասով նախանշումներին: Նշվել է, որ դրանց վերաբերյալ ՀՀ կառավարությունը էական առարկություններ չունի և օգտակար է համարում ներկայացված աշխատանքը: