Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 1 օգոստոսի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 11 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «Հեռուստամարաթոն-2008» տեսանյութերի պատրաստում» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի նոր կառուցվող միջնակարգ դպրոցի նախագծում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող` «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Մայր Տաճարի նորագման շինարարական աշխատանքների իրականացում» և «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Եղիշե Մանուկյան մատենադարանի ճարտարագիտական մասի նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում», «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայկական վիրտուալ քոլեջ» ծրագիրերը: Քննարկվել և հաստատվել են նաև «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Խաղահրապարակների վերանորոգում Կապան քաղաքի Անդոկ, Մուշեղ Հարությունյան, Վահանավանք և Սարահարթ թաղամասերում», «Գյումրիի տարածքային զարգացման ծրագրի տարածքում գտնվող բակերի բարեկարգում և խաղահրապարակների կառուցում» ու «ՀՀ Շիրակի մարզ Գյումրի քաղաքի N 18, 26 և 27 նախակրթարանների համար կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցում» ծրագրերը, ինչպես նաև «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն, ինկ.» ամերիկյան բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Ստեփանակերտ քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի նոր մասնաշենքի կառուցումը և հին մասնաշենքի վերանորոգումը: Հաստատվել է «Չքավոր երեխաների աջակցության ակցիա» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը, որը նպատակ ունի աջակցել աղքատության նվազեցմանը` կրթության և զարգացմանը նպաստող պայմանների բարելավման միջոցով:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ