Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 օգոստոսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ռաս ալ-Խայմա Էմիրության թագաժառանգ, փոխկառավարիչ Շեյխ Սաուդ Բին Սակր Ալ Կասիմիին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա այցը նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների, մասնավորապես, Ռաս ալ-Խայմա Էմիրության միջև բարեկամական կապերի և համագործակցության զարգացմանը: Թագաժառանգ Շեյխ Սաուդ Բին Սակր Ալ Կասիմին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և այն օժանդակության համար, որ Հայաստանում ցուցաբերվում է իր երկրի բոլոր ներկայացուցիչների նկատմամբ: Նա ևս ընդգծել է Հայաստանի հետ կապերն ու հարաբերությունները սերտացնելու իր երկրի իշխանությունների պատրաստակամությունը, ինչի վկայությունը, ըստ նրա, Էմիրության տարբեր ընկերությունների կողմից Հայաստանում խոշոր ծավալի ներդրումներ կատարելու նախաձեռնություններն ու ծրագրերն են:

Զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են, որ արդեն իսկ խոստումնալից և գործնական հիմքեր են ստեղծվել մեր երկրի և Ռաս ալ-Խայմա Էմիրության միջև, որոնք ամրապնդման և խորացման լուրջ հեռանկարներ ունեն:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցելու Էմիրության ընկերությունների կողմից Հայաստանում արդեն իսկ մեկնարկած ներդրումային ծրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համատեղ ուսումնասիրելու նաև հանքարդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորությունները` վստահություն հայտնելով, որ Ռաս ալ-Խայմա Էմիրության հետ համագործակցության հաջող փորձը վարակիչ կլինի նաև այլ երկրների ու դրանց ներդրողների համար:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ