Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 6 օգոստոսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` մաքսային պահեստների գործունեության կազմակերպման բարելավմանն ուղղված հարցերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի (ԵՎԲԱԽ) անդամները, հրավիրվել են նաև մաքսային պահեստների կազմակերպիչներ: Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Լիցենզավորման կարգով սահմանված մաքսային պահեստներին առաջադրվող պահանջներն ու չափանիշները, որոնք ուղղված են դրանց գործունեության կարգավորմանն ու հետագա բարելավմանը: Իր խոսքում ՀՀ վարչապետը, մասնավորապես, ասել է.

«Մեր նպատակն է` ձեզ հետ միասին կարճ ժամանակահատվածում կտրուկ բարձրացնել մաքսային պահեստների կողմից մատուցվող ծառայությունների որակը: Հասկանալի է, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են մաքսային մարմինների և մաքսային պահեստների կազմակերպիչների համատեղ ջանքերը: Դրա համար մեր գործողությունները պետք է ձեզ համար լինեն հասկանալի և կանխատեսելի»: Շարադրելով օրենսդրության կարևոր պահանջները, որոնց կատարումը պետք է լինի ե՛ւ մաքսային ծառայության, ե՛ւ մաքսային պահեստների կազմակերպիչների պարտականությունը, վարչապետը նշել է. «Առաջին` մենք պետք է բացառենք մաքսային պահեստներից մեծածախ և մանրածախ առևտրի իրականացումը: Այս կանոնը խստագույնս մեր կողմից վերահսկվելու է: Որևիցե այլ գործունեություն, բացի այն գործունեությունից, որը սահմանված է օրենսդրությամբ և ամրագրված է լիցենզիայով, մաքսային պահեստներում չպետք է իրականացվի: Երկրորդ` մաքսային պահեստների տարածքները պետք է հստակ առանձնացված լինեն: Ցավոք, այս պահանջը դեռ ոչ բոլոր մաքսային պահեստներն են կատարում: Պետք է բացառվի մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և մաքսային պահեստից դրանց դուրս բերման հնարավորությունը: Չորրորդ կարևոր պահանջն անվտանգության կանոնների ապահովումն է: Մենք պահանջելու ենք, որ անվտանգության ծառայությունների հետ ձեր կողմից կնքվող պայմանագրերը լինեն մեզ համար հասանելի և գործ ունենանք միայն լիցենզավորված կազմակերպությունների հետ, որոնք անվտանգության ապահովման համար կրելու են պատասխանատվություն: Մենք ձեզ հետ միասին պետք է ստեղծենք պայմաններ ինքնահայտարարագրման համար: Դա նշանակում է, որ մաքսային բրոքերների համար պետք է ստեղծենք անհրաժեշտ աշխատանքային պայմաններ: Վերջին պահանջը մաքսային պահեստների տեխնիկական հագեցվածությանն է վերաբերում, որը ներդրումներ է պահանջում: Խոսքը ժամանակակից կշեռքների, տեղափոխող սարքերի, ձայնագրիչ սարքերի մասին է, որպեսզի մաքսային պահեստներում իրականացվող ողջ գործընթացը լինի վերահսկելի ինչպես ձեր, այնպես էլ մաքսային ծառայության կողմից: Մենք խստագույնս հետևելու ենք թվարկված կանոնների պահպանմանը, և ես ձեզ խնդրում եմ աջակցել մեզ այս կանոնները հնարավորին չափ սեղմ ժամկետում ներդնելու համար»:

Հնչեցված պահաջների ու չափանիշների վերաբերյալ մաքսային պահեստների կազմակերպիչների մոտ հարցեր չեն ծագել: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հիշյալ պահանջներին վերաբերող ցանկացած պարզաբանում ստանալու համար նրանք կարող են դիմել ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտե:

Խորհրդակցության ավարտին ՀՀ վարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է ակտիվորեն գործի լծվելու և միասնական ջանքերով մաքսային պահեստների գործունեությունը պատշաճ մակարդակի վրա դնելու անհրաժեշտությունը:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ