Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 օգոստոսի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 7 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «Լոռու մարզի Ապավեն գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագծում», «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Խաղահրապարակների կառուցում ՀՀ Արագածոտնի մարզի Աշնակ և Արտենի համայնքների մանկապարտեզների բակերում», «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող «Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի վերանորոգում և կահավորում» ծրագրերը: Նիստում հաստատվել են «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Շիրակի մարզի Ազատան գյուղի ոռոգման ջրագծի կառուցում» և «Շիրակի մարզի Լանջիկ գյուղի խմելու ջրագծի կառուցում», «Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության» կողմից իրականացվող «Համայնքներին խմելու ջրամատակարարում» ծրագրերը ևս:

«Հալո Թրասթ» բրիտանական ոչ կառավարական բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է` ականազերծել և անվտանգ դարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ